Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/506

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
I ԸՆԿ.

Ինչպես տեսնում ես։

II ԸՆԿ.

     Այդ ի՞նչ ես անում.
Ծառայի դերը դո՞ւ ես կատարում.

I ԸՆԿ.

Տեսնում ես, էլի՜, էլ ի՞նչ ես հարցնում։

II ԸՆԿ.

Ո՞ւր են մյուսները։ Բազենյանն ո՞ւր է.
Նա այս ժամանակ միշտ տանն էր լինում։

I ԸՆԿ.

Ես շատ գիտե՞մ, որ ինձ ես հարցնում։

II ԸՆԿ.

Բաս եկ մենք նստենք, երկուսով խաղանք.

I ԸՆԿ.

Երկուսով խաղը ոչ մի ժամանակ
Համ չի կարող տալ։
                    (մտնում է III ընկերը):

II ԸՆԿ.

Ահա, այժմ խո երեքը դարձանք,—
Երեքով խաղանք: