Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/507

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

I ԸՆԿ.


    Երեքն երկուսից
Ավել է մեկով, իսկ մեկը ի՞նչ է։

III ԸՆԿ.


     Է՛յ, դու ինձ ոչինչ
Նշանակություն չե՞ս տալիս, ի՞նչ է.
Ա՜, հասկանում եմ: Դու կարծում ես, թե
Հիմարի մեկն եմ, կամ երեխա եմ,
Խաղալ չգիտե՞մ, որովհետև ես
Ամենայն անգամ տանուլ եմ տալիս.—
Անպատճառ այդպես կարծում կլինիս։

I ԸՆԿ.


Բարեկամ, ի՞նչ ես այդպես բարկանում։
Ո՞վ ասաց քեզ թե հիմարի մեկն ես,
Կամ երեխա և այդ պատճառով քեզ
Նշանակություն տալ չեմ կամենում։
Եթե որ դու միշտ տանուլ ես տալիս,
Ուրեմն ես պետք է, ընդհակառակը,
Ավելի տամ քեզ նշանակություն,
Որովհետև իմ քեզնից ստացած
Օգուտն ավելի մեծ և շատ կլինի։

III ԸՆԿ.


Բայց այսուհետև բնավ չըհուսաս,
Որ ինձանից դու օգուտ կըստանաս.
Էլ այսուհետև ես չեմ տանուլ տալ,
Օ՜, աստված վկա, էլ չե՛մ տանուլ տալ:

I ԸՆԿ.


Բայց որ տանուլ տաս։