Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/512

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՏԵՍԻԼ III


Նրանք և Չոթալյան


ՉՈԹԱԼՅԱՆ։ (Մտնելով).


Կատուն ու մուկը
Մուկն ու յուղը,
Յուղն ու ժանգը,
Ժանգն ու սուրը,
Սուրն ու գայլը,
Գայլն ու այծը,
Այծն ու այգին,
Ձեզ բարիկենդան.
Մեզ բարի զատիկ։
Բարև, պարոններ. արդյոք ի՞նչպես է
Ձեր բոլորեցունց առողջությունը։
Ա՜յ դուք զբաղված եք ձեր թղթախաղով
Եվ պատասխանի ժամանակ չունեք։
Ուրեմն, փառք աստծո, բոլորեքյանդ էլ
Ողջ և առողջ եք:— Շատ ուրախ եմ, շատ։
Կատուն ու մուկը,
Մուկն ու յուղը,
Յուղն ու ժանգը.—
Գիտե՞ք, պարոններ, ես այս հրաշալի
Ոտանավորը երբ եմ սովորել.—
Բայց նախ պիտ ասեմ, որ սարսափելի
Սիրում եմ ես այս ոտանավորը,
Այնքան սիրում եմ, որքան մեծ կատուն
Սիրում է մուկը։ Եվ ով որ սորա
Միտքը հասկանալ չէ կարողանում։
Նույնքան հիմար է, որքան այն մարդը,
Որ չէ հասկանում, թե ո՞նց և ինչո՞ւ
Ապրում է ինքը աշխարհիս վերա։ —
Հա՛, այս հրաշալի ոտանավորը
Ես սովորել եմ այն ժամանակ, երբ
Դեռ ութ տարեկան հասակում ես