Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/513

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Աշակերտ էի ծխական դպրոցում.—
Իսկ այժմ ես դեռ երեսունից էլ
Ավելի կըլինեմ.— ուրեմն ամբողջ
Քսան երկու տարի իմ այդ սիրելի
Ոտանավորը միտս եմ պահել։ —
Ես բռա՜վո, բռա՜վո։ Ա՜յ հիշողություն։—
Իսկ այդ հրաշալի ոտանավորը
Ես սովորել եմ Տեր-Ղևոնդյանի
Մայրենի լեզվի դասագրքի վրա։

ԲԱԶԵՆՅԱՆ։


Ես քո բերանի վրա կողպեք կըդնեմ,
Շատախո՛ս Չոթալ։— Կարծեմ, ես տարա:

ՉՈԹԱԼՅԱՆ։


Աստված ոչ անե բերնիս կողպեք դնեք.
Ես որ չըխոսեմ, իսկույն կըմեռնեմ,
Ինչպես չուտելուց կըմեռնե կատուն:
Հապա ի՞նչ անեմ այս երկար լեզուն,
Որ աստված տվել և հետզհետե
Երկարացնում է։ Եվ ի՞նչ եք կարծում։
Շատախոսելը վատ բա՞ն է միթե։—
Հա՛, ճշմարիտ է, նա ձանձրացնում է
Երբեմն լսողին, բայց և մյուս կողմից
Հարստացնում է խոսված բառերը.
Իսկ դուք գիտե՞ք, որ ամեն մի բերնից
Դուրս թռած բառից մարդ միշտ կարող է
Մի բան սովորել, ինչպես կարող է
Սովորել գրքից։ Ինչպիսի էլ որ
Լինի այդ բառը — խելոք թե հիմար,—
Այդ միևնույն է, նա դարձյալ մի բան
Կարող է սովորել։ Եվ չնայելով որ
Այդ սովորածը միևնույն կլինի։
Թե մի ահագին խորխորատում մի
Կաթիլ ջուր ընկնի, բայց խո նա դարձյալ