Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/532

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մյուս կողմից՝ անուշ արա, քթովդ դուրս գա։ Մի բան, որով ես պարծենում եմ, այդ ա՛յն է, որ ոչ մի բանից չեմ քաշվում։ Ամոթ ասված բանն առհասարակ ինձ համար գոյություն չունի։ Գրազի համար շորերս կհանեմ և ցափ-տկլոր դուրս կգամ փողոց։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Իբր թե՞։

ԹՈՒՍՅԱՆ.— Աստված է վկա։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Մի ընկեր ունեմ,— մի քիչ առաջ նա այստեղ էր,— երբ որ մի շատ հիմար բան է ասում և տեսնում է, որ չեմ հավատում, իսկույն աստծուն վկա է կանչում։ Բայց նա հավատում է աստծուն, իսկք դո՞ւ։

ԹՈՒՍՅԱՆ.— Ի՞նչ, չլինի՞ կարծում ես աթեիստ եմ։ Չէ՛․ ես այդպիսի դատարկ բաների վրա ուղեղս չեմ հոգնեցնում։ Ասում են աստված կա, ուրեմն կա։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Բայց ասում են, որ չկա։

ԹՈՒՍՅԱՆ.— Ուրեմն չկա։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Բայց այս րոպեին աստծուն վկա բերիր և ասացի՛ր, որ աթեիստ չես։

ԹՈՒՍՅԱՆ.— Ուրեմն՝ կա։ Բայց թողնենք այս. սա սոփեստություն է։ Փիլիսոփաների մեջ, իմ կարծիքով, ամենից խելոքը Էպիկուրն էր. խլիր կյանքից ա՛յն ամենը, ինչ որ հաճելի է քեզ և ինչ որ կարող ես, և ոչ մի բանի մասին մի մտածիր։ Մտածողությունն առհասարակ,— այդ հաստատված է բժշկական գիտությամբ,— վնաս է ստամոքսին, լավ ստամոքսը, ինչպես հայտնի է, մարդու օրգանիզմի ամենակարևոր օրգաններից մեկն է։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Այդ պատճառով նույն բժշկական գիտությունն ասում է, որ ուտելիս շատ չպետք է խոսել, որովհետև խոսելու համար պետք է մտածել, իսկ մտածողությունը, ինչպես ինքդ ասացիր, վնաս է ստամոքսին։ (Ծիծաղում է):

ԹՈՒՍՅԱՆ.— Թե որ ինձ համար ես ասում, ես քնած ժամանակն էլ եմ խոսում, անհոգ կաց։ Մյուս կողմից, բանի նման չէ, որ ես սուս ու փուս ուտեմ, և դու միմիայն թամաշա անես։ (Գինի է ածում): Խմենք այս նրանց կենացը, որոնք այնքան խելոք են, որ աստծու գոյության խնդրով չեն զբաղվում։ (Խմում է): Գիտե՞ս ինչ կա, Մարգարյան։ Ես, թեև ատելով ատում եմ փիլիսոփայությունն ու առհասարակ