Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/579

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այս էլ ասեմ քեզ, բարեկամ. Սառան ոչ թե միայն ամուսնուն հայտնել է յուր անցյալը, այլև նա ինքն է ստիպում ամուսնուն, որ վրեժխնդիր լինի քեզնից։

ԹՈՒՍՅԱՆ.— Նա ինքն է ստիպո՞ւմ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Այո՛... Եվ մեղավորը դո՛ւ ես։ Ինչպես հիմա պարզ կերպով տեսնում եմ, պատճառը հենց քո հանդուգն առաջարկն է եղել, որ երեկ արել ես նրան։ Դու ասում ես, թե նա քեզ ընդունեց առանց որևէ թշնամության, և նույնիսկ իբր թե լուռ համաձայնություն տվեց քո առաջարկին, բայց միքիչ առաջ այստեղ չինեիր և ծածուկ լսեիր, թե ինչ էր պատմում նրա ամուսինը։ Նա ասում էր, որ երեկ, քո հանդիպումից հետո, Սառան տուն է դարձել իբրև մի մարմնացած վրեժխնդրություն։ Եվ այս էլ ասեմ, այդ միջոցին, քո հանդիպումից հետո է միայն հայտնել նրան յուր անցյալը։ Այս ատրճանակն էլ այդ օրն է տվել նրան, որ դա սպանի քեզ։ Հիմա՞ ինչ կասես, բարեկամ։

ԹՈՒՍՅԱՆ.— (Շփոթված): Ի՞նչ է ասում... Ուրեմն... ես սխալվել եմ երեկ... (Ման է գալիս մտախոհ): Ուրեմն... շրթունքները որ այնպես կրծոտում էր, այդ էր նշանակում... հասցես էլ որ ուզեց... հետո որ ասաց. «Կտեսնվենք»... Հա, հիմա բոլորովին ուրիշ կերպ է ներկայանում ինձ պատկերը... Բոլորովին հակառակը... Հիմա ամեն ինչ պարզ է ինձ համար... Դու ճշմարիտ ես... մեղավորը ես եմ... վաղը պետք է գնալ... անպատճառ պետք է գնալ... (կանգ է աոնում հանկարծ): Սպասի՛ր։ Հիմա որ գնամ ի՞նչ կլինի։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Հիմա՞։

ԹՈՒՍՅԱՆ.— Հա՛, այս գիշեր ևեթ։ Մի տես ժամը քանի՞սն է։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (Նայում է ժամացույցին): Ճիշտ տասնևմեկն է։

ԹՈՒՍՅԱՆ.— (Սաստիկ ուրախացած): Հա՜, բաս կհասնեմ գնացքին։ Իհարկե, կհասնեմ. մոտ երկու ժամ ժամանակ կա։ Լավ կլինի, չէ՞, որ հենց այս գիշեր ևեթ գնամ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Շատ լավ կլինի։

ԹՈՒՍՅԱՆ.— Հա՛, իհարկե, որովհետև ո՛վ գիտե, ինչ կարող է պատահել մինչև վաղը։ Ըը՜ը... (Ուզում է կանչել