Այս էջը հաստատված է
Ֆլորա, Ռուբեն և աղախին
ԱՂԱԽԻՆ (լեզուն սարսափից կապ ընկնելով).— Ա... այն պա... րոնն էր...
ՖԼՈՐԱ (մի թույլ ճիչ է արձակում և թուլացած ընկնում աթոռի վրա):
ՌՈՒԲԵՆ.— Անձնասպա՞ն եղավ։
ԱՂԱԽԻՆ.— Ա... Այո։ Ա... ատրճանակը... ա... այստեղ.․. բե... երնումը։
ՌՈՒԲԵՆ.— Հետո՞... մեռա՞վ...
ԱՂԱԽԻՆԱ.— Ա... այո...
ՖԼՈՐԱ (դեմքը ծածկում է ձեռքերով և ծանր հեկեկում):
Դուրսը աղմուկ և իրարանցումը շարունակվում են:
Վարագույր։