Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/619

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

(ԱՐԱՐՎԱԾ ԱՌԱՋԻՆ)

[Տեսիլ Ա, Բ, Գ, Դ, Ե, Զ, Է, Ը, Թ, Ժ, ԺԱ, ԺԲ, ԺԳ]

[Բեմը ներկայացնում է Թաթուլյանների ընդունարանը]

[ՏԵՍԻԼ ԺԴ]

[Թաթուլյան, Մարիամ, Ազատյան]

[. . . . . . . . . . . . . . . . .]

[. . . . . . . . . . . . . . . . .]

ԹԱԹՈՒԼ[ՅԱՆ].— Ասացեք, ինչո՞վ կարող եմ ձեզ օգտակար լինել։

ԱԶԱՏ[ՅԱՆ].— Չէի՞ք կարող արդյոք մի ամիս ժամանակով միայն ինձ մի հազար ռուբլի փող տալ... կրկնում եմ, ինձ անչափ կպարտավորեցնեիք... մի ամիս ժամանակով միայն, ամիսը լրանալուն պես՝ դուք կստանաք ձեր հազար ռուբլին... իհարկե, յուր տոկոսով։

ԹԱԹՈՒԼ[ՅԱՆ].— Չէ՛, ի՞նչ հարկավոր է տոկոս... զարմանալի է... ամոթ չի՞ լինիլ ինձ համար, եթե ես ձեզանից տոկոս առնեի... Հազար ռուբլին կարող եք ստանալ... իսկույն։ (Դուրս է գնում աջ դռնից):


ՏԵՍԻԼ ԺԵ.

Մարիամ, Ազատյան

ՄԱՐԻԱՄ (Շտապով վեր է կենում, մոտենամ է Ազատյանին և ցածր).— Ինչի՞ համար ես ուզում հազար ռուբլին, Գրիգոր։