Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/629

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

ԱՆՆԱ.— Այո։ Երևակայեցեք՝ հոդվածը կարդալուն պես՝ առանց մի վայրկյան ուշանալու, վեր եմ կացել և իսկույն վազել եմ այստեղ... Այսքան ժամանակ նա զանազան խնդիրների մասին հոդվածներ է գրել, բայց այսօրվա հոդվա՜ծը...

ՄԱՍԽ[ԱՐՅԱՆ].— Օհ, այսօրվա հոդվածը այսքան տարվա գործունեության պսակն է կազմում. յուր այսօրվա հոդվածով նա մի այնպիսի առաջադեմ, մի այնպիսի համարձակ քայլ է դրել մեր կյանքի պրոգրեսի մեջ, որպիսին չէ արել և չի անիլ ո՛չ մի ռեֆորմատոր... (Ազատյանը մտնում է շորերը հագին):


ՏԵՍԻԼ Զ.
Ազատյան, Աննա, Մասխարյան

ԱՆՆԱ.— Ահա՛ և մեր ռեֆորմատորը։

ԱԶԱՏ[ՅԱՆ].— Բարև ձեզ։ Ի՞նչ կա։

ՄԱՍԽԱՐ[ՅԱՆ].— Ազատյան, ես եկել եմ հայտնելու ձեզ իմ ջերմաջերմ շնորհակալությունը ձեր այսօրվա... Ի՞նչ գեղեցիկ ածական ասեմ, որով վիրավորած չլինեմ ձեզ... մի խոսքով ձեր այսօրվա հոդվածի համար։ Փոքր ինչ առաջ օրիորդ Սիսակյանին էլ էի ասում, որ ձեր այսօրվա հոդվածը ձեր այսքան տարվա գործունեության պսակն է կազմում, այսօրվա հոդվածով դուք մի այնպիսի առաջադեմ, մի այնպիսի համարձակ քայլ եք դրել մեր կյանքի պրոգրեսի մեջ, որպիսին չի արել և չի անիլ ոչ մի ռեֆորմատոր... ձեր այսօրվա հոդվածով...

ԱՆՆԱ.— Պ. Ազատյան, ես ևս եկել եմ հայտնելու ձեզ իմ անկեղծ, իմ ի սրտե շնորհակալությունը ձեր այսօրվա ամենամտածված, ամենախելոք, ամենաօգտավետ, ամենասքանչելի, ամենահրաշալի և ամենա... հոդվածի համար։ Փոքր ինչ առաջ ձեր կնոջն էլ էի ասում, դուք առաջին մարդն եք հայերիս մեջ, որ ազատամտության բարերար դրոշակը ձեռքներիդ՝ համարձակ դուրս եք գալիս հրապարակ և քարոզում եք մեզ քաղաքակրթության, լուսավոր Եվրոպայի