Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ստոր չեք դասում հայ գրողներին։ Այսպես, թե այնպես, իմ առանձին ուրախությունը հայտնելով քո և Վեսելովսկու ձեռնարկած գեղեցիկ գործի առիթով, համարձակվում եմ և՛ իմ համեստ խորհուրդը տալ.— որքան կարելի է՝ չշտապել, որքան կարելի է՝ պակաս ոգևորվեցեք հայ գրողներով և այնքան էլ մի՛ հավատաք, թե դրանց երկերի մեջ հայի իսկական կյանքն է դուրս բերվում. առանձնապես խստությամբ վերաբերվեցեք գեղարվեստական կողմին. մի խոսքով՝ անպայման գովասանքի տեղ կրիտիկա տվեք — և ձեր գործն անաչառ, ուրեմն և — կրկնապատիկ ավելի գնահատելի գործ կլինի։ Այլապես ձեր ծանր աշխատությունը ռուսաց գրականության մեջ կարող է նույն ֆիասկոն կրել, ինչ որ Չալխուշյանի բրոշյուրը Ռափայել Պատկանյանի մասին։ Ի վերջո մի բան. ի՞նչ իրավունքով թարգմանիչը Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններից»՝ գրքում զետեղված գլուխները կրճատել է. թարգմանիչը կարող է ամբողջ գլուխներ բաց թողնել, բայց, իմ կարծիքով, իրավունք չունի գրքի առանձին գլուխներից մի բառ անգամ ջնջելու, ո՞ւր մնաց ամբողջ կտորներ բաց թողնել. այդպիսի թարգմանությունը խեղաթյուրումն է նշանակում և ոչ թե թարգմանություն, այդ միևնույնն է, ինչ որ, օրինակ, «Մայր Արաքսի» բանաստեղծության առաջին տան մեջ ջնջեմ «քայլամոլոր», «դարուց» և «ալյաց մեջ» բառերը, որից հետո դուրս կգա հետևյալը։

Մայր Արաքսի ափերով

<քայլամոլոր> գնում եմ,

Հին-հին <դարուց> հիշատակ

<ալյաց մեջը> փնտրում եմ։

Է՛, դա միևնույն բանաստեղծությո՞ւնն է։ Կարծեմ — չէ։

Ամառս գալո՞ւ ես Թիֆլիս։ Ժնևի եղբայրդ չեկավ։ Խմբագրատան մեջ դեռևս չեմ ստանձնել նախկին պաշտոնս։ Բժիշկը խորհուրդ է տվել ամառս օդափոխության գնալ. ինքս էլ վաղուց ցանկություն ունիմ հայ գյուղերը շրջելու, բայց չգիտեմ կհաջողվի՞, թե ոչ, սաստիկ քյասատ եմ. ինչ որ ունեի-չունեի՝ հիվանդությանս ժամանակ ծախսվեց։ Շատ հետաքրքիր նյութեր ես ընտրել, գրիր։ Առանձնապես հետաքրքրություն ունի Բուրժեի «Կոսմոպոլիսն» և Զոլայի