Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էլ «Նոր-Դարն» են համարում։ Նրանք երբեք մարսել չեն կարող այն հարվածը, որ ամեն մի քայլափոխում տալիս է նրանց «Նոր-Դարը»։ «Մշակի» նոր խմբագիրը բավական թույլ մարդ է․ բան չի կարող շինել. խմբագիր լինելը թան չէ, ամեն մարդու բան չէ. քարակտեր է հարկավոր, զորեղ քարակտեր, որ ուներ Արծրունին, ունի և Սպանդարյանը, վերջինս ավելի, քան առաջինը — դրանում ես հաստատ համոզված եմ։ Այդ երկուսից զատ հայերիս մեջ դեռ ոչ մի խմբագիր չի կարողացել յուր համար հաստատ հող պատրաստել. Աբգար Հովհաննիսյանը ծաղրածու է միայն և սաստիկ վախենում է հասարակաց կարծիքից, խեղճ Արասխանյանցն էլ յուր բարությունից կապկություններ է անում։ Զ․ Մսերյանից նամակ ստացանք քո այն հոդվածի դեմ, որի մեջ խոսում ես Հայրիկին ընդառաջելու համար Մոսկվայից ընտրված պատգամավորների մասին։ Սաստիկ նեղացած է խմբագրությունից, որ այդ հոդվածը տպագրել ենք, որովհետև, յուր ասելով, ինքն և յուր ընկերներն օրինավոր կերպով ընտրված են հասարակությունից, եթե անդամ ընտրված էլ չլինեին, նրա կարծիքով ավելորդ և աննպատակահարմար էր հոդվածիդ տպագրելը։ Մի լռիր, թերթին բաներ գրիր, բայց ամենից առաջ մտածիր հոբելյանի մասին։

Քո Նար-Դոս


21. ՄԻՆԱՍ ԲԵՐԲԵՐՅԱՆԻՆ

<1894>

Իմ սիրելի Մինաս.

Ինչքան էլ որ չեմ սիրում նամակներ գրել, մանավանդ որ բառիս բուն նշանակությամբ ժամանակ չունիմ, այնուամենայնիվ, վերջապես առնվազն ամոթ կլինի, որ այս վերջին, հունիս 20-ով գրած նամակդ էլ անպատասխան թողնեմ, ինչպես անպատասխան էի թողնում դրանից առաջ գրած նամակներդ, որի համար և միշտ նախատել եմ ինձ։ Սակայն պիտի ասեմ, որ բացի քեզնից՝ ես ուրիշ ոչ ոքի հետ