Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/125

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
27. ՄԻՆԱՍ ԲԵՐԲԵՐՅԱՆԻՆ
1895 թ. ապրիլի 29. Թիֆլիս.

Սիրելի Մինաս.

Այս րոպեիս վերադարձա Մազինիի կոնցերտից, դու հասկացիր — մի թատրոն լիքը գժերի մոտից։ Թեև գլուխս ցավում է և գիշերվա արդեն ժամը 12-ն է, բայց և այնպես ուզում եմ, որ մի երկու տող գրեմ քեզ իբրև պատասխան քո վերջին նամակի, որ ստացա երեկ։ Ինձ հայտնի է, իհարկե, որ Սպանդարյանն ուզում է հրավիրել քեզ «փոխարքայության»։ Եվ դա նոր բան չէ։ Կարծեմ, անցյալ, թե՞ նախանցյալ թվականին Մոսկվայից դու ինձ մի նամակ էիր գրել, ուր հայտնում էիր թե համալսարանական ուսումդ ավարտելուց հետո ինչ ես մտադիր անելու։ Ի միջի այլոց, հարցնում էիր, թե արդյոք պաշտոն չի՞ ճարվիլ քեզ համար խմբագրության մեջ։ Այդ մասին ես հայտնեցի Սպանդարյանին, և նա դեռ այն ժամանակ միտք հղացավ, որ քեզ հրավիրե յուր պաշտոնը կատարելու, որովհետև նա վաղուց արդեն մտադիր էր գնալու արտասահման ամենօրյա անտանելի հուզումներից փոքր ինչ հանգստանալու համար, բայց յուր չորս կողմը հարմարավոր մարդ չէր գտնում, որ կարողանար գործը շարունակել։ Նա հույս ուներ Աբեղյանի և Խաչումյանի վրա. բայց դրանք էլ, ո՞վ գիտե, ասում էր, կգան վարդապետ կդառնան։ Այդպիսով մնացիր դու, և, ինչպես տեսնում եմ, դու պիտի լինիս մեր ոչ թե «փոխարքան», այլ — ուղղակի արքան։ Վերջին նամակդ կարդացի Սպանդարյանի մոտ։ Շատ զվարճացավ այն տողերի վրա, ուր ասում ես, թե «փոխարքայությունից» հետո, որ отставка տան, ի՞նչ պիտի անեմ։ Ընդհակառակն, ասաց, դու պետք է ապահովություն տաս, որ պաշտոնից երբ ուզենաս չհրաժարվես, թե չէ ոչ ոք և երբեք քեզ отставка տվող չի լինիլ: Սրանք նրա խոսքերն են, որոնցից պիտի հետևեցնել, որ դու կատարյալ արքա ես լինելու։ Սպանդարյանը միայն հրատարակիչ կլինի։ Բայց և այնպես, կարծում եմ, ձեր միջև երբեք տարաձայնություն չի լինիլ, եթե գործեք իրար հասկանալով։ Համենայն դեպս սա մի կնճռոտ խնդիր է, որի լուծումը մեզանից