Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/128

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
29. ԲԱԳՐԱՏ ՇԱՀՊԱՐՈՆՅԱՆԻՆ
1895. մայիսի 25. Թիֆլիս.

Սիրելի Բագրատ.

Խոստացար, որ Զատկից հետո կգաս, չեկար։ Բերբերյանցն այժմ այստեղ է. բանակցությունները կարելի է վերջացած համարել քեզ ծանոթ գործի մասին, մնում է, որ վարչականի մասին վերջնական համաձայնություն կայացվի, դրա համար խիստ կարևոր է քո կարծիքը, ուստի շատ լավ կլինի, որ, եթե կարողանաս, անմիջապես վեր կենաս և գաս Թիֆլիս. Բերբերյանը շատ չի մնալու Թիֆլիսում — ընդամենը մի չորս հինգ օր. գնում է արտասահման մինչև սեպտեմբեր։ Հաշիվների բանն այնպես խառն է, որ առանց քեզ ոչինչ չի լինիլ։ Սպասում ենք, որ գաս մի երկու օրով և ինչ որ լինի, անպատճառ աշխատիր գալ։

Ընդունիր ողջույններս
Քո Նար-Դոս


80. ԲԱԳՐԱՏ ՇԱՀՊԱՐՈՆՅԱՆԻՆ
1895. հուլիսի 27. Թիֆլիս.

Սիրելի Բագրատ.

Պաշտոն ունիմ գրելու քեզ, որ նամակս ստանալուն պես, եթե այդ հնարավոր է, վեր կենաս ու գաս։ Երկար սպասեցինք, որ գաս, բայց դու գնացիր ու պինդ նստեցիր աստվածապահ Գանձակում։ Գործերը մնում են ախր. պ. Սպանպարյանն էլ փոքր ինչ տկար է զգում իրեն և օր օրի վրա սպասում է քեզ։ Էլ երկար ու բարակ մտածելու կարիք չկա. վերկաց ու արի։ Հյուրանոցում իջնելու կարիք չունիս. պ. Սպանդարյանի երեխաները բոլորն էլ ամառանոցումն են, տունը դատարկ է, կարող ես այնտեղ իջնել, ուրեմն ավելորդ ծախսերի տակ ընկնելու երկյուղ չունիս։ Հուսով ենք, որ մինչև կիրակի Թիֆլիսում կլինիս։

Քո Նար-Դոս