Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
1896
81. ՄԻՆԱՍ ԲԵՐԲԵՐՅԱՆԻՆ
1896. ապրիլի 20. Թիֆլիս.

Սիրելի Մինաս.

Նամակիս հետ ուղարկում եմ «Տուրիստի տպավորություններից» հոդվածդ և «Неделя», երկու գրքերը։ Ներիր, խնդրում եմ, որ այսքան ուշացրի։ Ծուլությունս միայն, և ոչ ուրիշ բանի, պիտի վերագրես դանդաղկոտությունս։

Դանագյոզի հասցեն հետևյալն է. Александрополь, Эрмянское духовное правление, передать Мелкону Данагезяну.

Ո՞րտեղից ես լսել, թե վեպս վերջացրել եմ։ Ճիշտ է, մի այդպիսի բան կա, բայց ինձ թվում է, թե մի ախմախ բան է դուրս եկել, այնպես որ տատանման մեջ եմ՝ տա՞մ հրատարակության, թե՞ ոչ։ Առայժմ թթու եմ դնում։ Եթե հրատարակվելու լինի, անշուշտ կհրատարակվի աշնանը։

Քո անվան ուրիշ բան չկա, որ ուղարկեմ. եթե լինի, միամիտ եղիր, կուղարկեմ։

Քո Նար-Դոս


32. ՄԻՆԱՍ ԲԵՐԲԵՐՅԱՆԻՆ
1896. հունիսի 7. Թիֆլիս.

Սիրելի Մինաս.

Տիկին Նազարյանի բաժանորդագինը — 10 ռ. ստացվեցավ և հասցեն փոխվեցավ։ սեղանից իսկ բան չես գրում։ Ի՞նչ ես անում, ի՞նչ ես մտադիր անելու։ Իսկ ես կամ, ինչպես որ կայի, և կլինեմ, ինչպես որ կամ։ Խմբագրատանը կրկին մենակ մնացի։ Մինաս Առաքելյանը գնաց Բաթում ավելի շահավետ և ապագա խոստացող գործ ճարելու։ Դանագյոզը հեռվից էլ շարունակում է եռանդով աշխատակցել, Աբեղյանն էլ նոր է սկսել։ Ի՞նչպես ես հավանում նրա «Գրական