Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այնուհետև նորից իրավունք ստանալը այժմ ավելի, քան առաջ, շատ դժվար կլինի։ Ինչպես հայտնի է, իրավունքի ժամանակամիջոցը մի տարի է, որ շուտով կլրանա։

Մինչև այժմ Թիֆլիսում անսովոր կերպով զով է եղանակը, ամառանոց նոր են գնում։

Որքան ես քեզ հասկացել եմ, քեզ խրտնեցնում է քո այն թյուր կարծիքը, թե Սպանդարյանը պիտի ճնշի քո կարծիքը, կարող եմ լիովին հավատացնել քեզ, որ այդպիսի բան չի լինիլ. իսկ ես այդ փորձովս գիտեմ։

Հույս ունիմ շուտով կամ քեզ տեսնելու Թիֆլիսում, կամ նամակիս պատասխանը ստանալու։ Ողջույններ։

Քո Նար-Դոս


1807
84. ԳԱՐԵԳԻՆ ԼԵՎՈՆՅԱՆԻՆ
1897. նոյեմբերի 9. Թիֆլիս.

Հարգելի պարոն Գարեգին

Ես ոչ ոքի մոռանալու սովորություն չունիմ, ես սովորություն ունիմ միայն ծույլ լինելու նամակներ գրելու վերաբերմամբ, այնպես որ սույն պատասխանիս ուշանալն էլ այդ սովորությանս պիտի վերագրեք։ Բացի դրանից, խո գիտեք, թե որքան ծանրաբեռնված եմ խմբագրական աշխատանքով, իսկ այդ աշխատանքը մասնավոր նամակներ գրելու ոչ ժամանակ է թողել ինձ համար, ոչ ցանկություն։

Շնորհակալություն Ձեր ինձ ուղարկած լուսանկարի համար։ Ցավում եմ, որ փոխադարձը չպիտի կարողանամ ուղարկել Ձեզ իսկույն, որովհետև 7—8 տարի առաջ հանված լուսանկարներիցս մի հատիկ է մնացել միայն մեր տանը։ Մտադիր եմ շուտով հանվել և այն ժամանակ կուղարկեմ։

«Աննա Սարոյանը» կարող եք թարգմանել, թեև դա իմ պատանեկության հասակի գրվածքներից մեկն է, հետևաբար և շատ պակասավոր կողմեր ունի։ Ուրախալի է, իհարկե, որ ռուսերեն այնքան սովորել եք, որ թարգմանություններ էլ