Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/132

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եք անում։ «Ալի փաշան» ստացանք։ Սխալմամբ միայն Ձեզ «Նոր-Դար» չէր ուղարկվում. այժմ հույս ունիմ ստանում եք։

Ինչ վերաբերում է արտոնագրին, պ. Սպանդարյանը դեմ չէ Ձեզ այդպիսի արտոնագիր տալու, միայն թե չհավաներ Ձեր ուղարկած ձևը և ուզում է ուրիշ ձևով դրած ուղարկել Ձեզ։

Ձեր ուղարկած հոդվածները, ինչպես տեսնում եք, տպագրվում են, բայց չափազանց երկար եք գրում. պետք է աշխատեք էականը դրել միայն։

Մնամ ողջույններով
Ձեր Նար-Դոս


85. ԿՈՍՏԱՆԴԻՆ ՄԵԼԻՔ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻՆ[1]
1897. նոյեմբերի 15. Թիֆլիս

Հարգելի պարոն Կոստանդին.

Հազար ներողություն եմ խնդրում նամակիդ պատասխանն այսպես ուշ ուղարկելու համար, գիտեք էլի որքան զբաղված եմ։ Գործն անաջող անցավ դժբախտաբար, խոսեցի չորս-հինգ վարժուհու հետ, ոչ մեկը չհամաձայնեց մասամբ պայմաններն անհարմար և անձեռնտու համարելով և մասամբ էլ նրա համար, որ Աստարա գնալ ոչ ոք չկամեցավ։ Իմ կարծիքովս, ավելի լավ է, որ երեխային բերել տաք Թիֆլիս և տաք այստեղի աղջկանց պանսիոններից մեկը. այդ բանը գրեթե նույն ծախքը կնստի, ինչ որ տանը վարժուհի պահելը։

Հավատացնում եմ, շատ ցավում եմ, որ Ձեր ինձ արած հանձնարարությունը չաջողվեց կատարել։

Առիթից օգուտ քաղելով, գրում եմ Ձեզ պ. Սպանդարյանի հետևյալ խնդիրքը.— տարին վերջանում է, պետք է գրեք, ուղարկեցեք մի երկու «Զուռնա-Տմբլա»[2]։ Շատ կողմերից դիմումներ են լինում խմբագրությանը, թե ինչու բան չեք գրում, անցյալ օրերն էլ Ղարաբաղի բարբառով մի նամակ էինք ստացել, որի մեջ կարոտալի բառերով տրտունջ

  1. Մելիք-Շահնազարյան Կոստանդին.— 1856—1942, մասնագիտությամբ գյուղատնտես, գրող, երգիծաբան։
  2. «Զուռնա-Տմբլան» եղել է «Նոր-Դարի» ֆելիետոնային բաժինը, Նար-Դոսը հաճախ է պահանջել երգիծական գրվածքներ՝ տպագրելու համար. Մելիք Շահնազարյանը սիրով աշխատակցել է թերթին, մանր ֆելիետոններ է ուղարկել Տմբլաչի Խաչան ստորագրությամբ։