Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/137

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ղրկեցեք, որ ինչ պայմաններով ուզում է, թող հանձնի այդ գումարը Սպանդարյանին։

Բայց այդ բոլորը պետք է կատարվի հուլիսի 14-ից առաջ, այլապես, կրկնում եմ և երեքկնում, ամեն ինչ կորած կլինի։

Այժմ դուք գիտեք։

Համենայն դեպս, առանց պատասխանի մի թողնեք նամակս. երբ հարկավոր լինի, հեռագրեցեք։

Ձեր Միք. Հովհաննիսյան
Նար-Դոս


89. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ
1900. հուլիսի 26. Թիֆլիս.

Սիրելի պարոն Հովհաննես Մալխասյան.

Երևի քեզ արդեն նավթահանքատեր ես կարծում, որ չես բարեհաճում նամակներիս պատասխանել։ Ասենք շատ նամակ չեմ գրել, ընդամենը մի նամակ եմ գրել, որին, կարծում եմ, կարելի էր պատասխանել։ Պատասխանդ կարևոր էր, իմանալու համար, թե ինչ արիք թերթի պարտքի հատուցման համար փող հավաքելու նպատակով։ Տեր Գագորդին պատմեց, որ դու շատ ես չարչարվել 800 թե 900 ռ. հավաքելիս։ Բայց ես կկամենայի իմանալ մանրամասնությունները և այն՝ թե ինչ պայմանով են հավաքված այդ փողերը — իբրև պա՞րտք, թե իբրև նվեր են տվել տվողները։ Հետո — ստորագրությունը փակել ե՞ք, թե դեռ շարունակում եք։ Պետք է իմանալ, որ աճուրդը թեև խափանվեց Սպանդարյանի հնարամտության շնորհիվ, բայց վտանգն անցած չէ, որովհետև պահանջված գումարը չկա։ Ի միջի այլոց, դիմել էինք Բերբերյանին, նա էլ այնպիսի պայմաններ առաջարկեց, որ անկարելի էր ընդունել։

Սպանդարյանը խնդրեց ինձ քեզ գրելու, թե ինչո՞ւ քո գտած բաժանորդների համար 30 ռուբլու փոխարեն Հակոբյանի ձեռքով ուղարկել ես միայն 15 ռուբլի։ Բացի դրանից, նույն Սպանդարյանը խնդրում է հայտնելու ի գիտություն