Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/139

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուղարկելու։ Թեև չեմ կարծում, թե ես այդ գումարն ստանամ, բայց և այնպես և համենայն դեպս խնդրում եմ անձամբ տես տեր հորը և ասա նրան իմ կողմից, որ փողն իմ անունով չուղարկի, այսինքն «Նոր-Դարի» խմբագրության հասցեով չուղարկի, այլ այս հասցեով՝ Тифлис армянская духовная семинария Нерсиссян, Учителю Погосу Оввян. Անշուշտ հասկանում ես ինձ. չեմ ուզում, որ փողը խմբագրության հասցեով գա, որպեսզի խմբագիրը չիմանա, թե ես այդքան գումար եմ ստացել, ուրեմն և փողի կարիք չունեմ։ Իսկ այդ գումարը, որ ստանամ, անձեռնմխելի կպահեմ գրքիս տպագրության համար։

Մոռացա նախորդ նամակումս քեզ գրել, որ «Սպանված աղավնին» վեպիս երկրորդ շապկի (ոչ գունավոր) վրա ավելացնես՝ «արտատպված «Նոր-Դար» լրագրից»։ Եթե առաջին շարվածքը դեռ չի տպված, խնդրեմ ավելացնես։ Հետո, այն էլ մոռացա գրել, որ ամեն տեղ հարկավոր է շինել Բաղիրյան (ինձ ուղարկված շարվածքի մեջ այդպես է), այլ ոչ Բաղրամյան, ինչպես հետագայում կնկատես երկու տեղ։ Շատ շնորհակալ եմ, որ այդ սխալը նկատել ես։

Թերթի դրությունը շատ ողբալի է։ Եթե ակցիոներական ընկերությունը գլուխ չգա, թերթը հունվարից կդադարի անպայման։

Քո Նար-Դոս

Ներփակյալ նամակը և հոդվածը խնդրում եմ հանձնես Mars-ին։


41. ՄԻՆԱՍ ԲԵՐԲԵՐՅԱՆԻՆ
<1901>. Թիֆլիս.

Սիրելի Մինաս.

«Մամուլ» ընկերության[1] համար ընտրված վարչությունն, ամբողջ ամառը քնելուց հետո, նոր է սկսել գործի ձեռնարկել և, ինչպես հայտարարության մեջ կարդացած կլինիս, հավաքում է առաջին 10 % վճարը — յուրաքանչյուր 100 ռուբլուց

  1. «Մամուլ» տպագրական ընկերությունը հիմնվել է Թիֆլիսում, նպատակ ունենալով նյութական օժանդակություն ցույց տալ հայ պարբերականներին, որոնց թվում և «Նոր-Դարին»։