Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հանկարծ անդունդում մի հեղեղ ժայթքեց,
Եվ նրա մնչյունը ականջ խլացրեց:
       Հանկարծ... եռացող փրփուրի միջից
Ամենքի աչքին մի բան երևաց...
Այդ մարդու ձեռք էր սկսած գլխից,
Որը ջանում էր հաղթել խիստ ալյաց...
Ամենքը իսկույն տվին աղաղակ,
Զի տեսան նորա մի ձեռքում բաժակ։
       Եվ շնչում էր նա, ծանր շնչում էր,
Եվ ողջունում էր նա լույս աշխարհին,
Իսկ ամեն մեկը ուրախ կրկնում էր՝
«Նա կենդանի է, կեցցե՛ պատանին.
Մութ գերեզմանին, խոնավ անդունդին
Նա զոհ չըտվավ յուր քաջ, վեհ հոգին»։
       Ջրից դուրս գալով առողջ, անվտանգ,
Սա թագավորի առջևը չոքեց
Եվ տվավ նորան նրա ոսկե բաժակ.
Իսկ թագավորը յուր աղջկան ասեց,
Որ տա նորանով գինի պատանուն,
Եվ նորան քաղցր էր այդ վարձատրություն։
       «Թող կեցցե՛ արքան։ Ով այս աշխարհում
Ապրում է, թող նա կյանքը վայելի.
Բայց սոսկալի է անդունդի խորում...
Թող մահկանացուն աստծուն խոնարհվի
Եվ չըհանդգնի մտքով կամենալ
Նրա գաղտնիքները երբեք իմանալ։
       Ես ինչպես մի նետ թռա անդունդը
Եվ հանկարծ տեսա դիմացս հոսանք.
Քարի ճեղքից էր դուրս ժայթքում ջուրը.
Եվ մի մեծ ալիք, որպես պտուտակ,
Տարավ ինձ խորը ուժով անպատում
Նա ինձ գցում էր, սաստիկ պտտում։
       Բայց աստծուն աղոթք կարդալ սկսա
Եվ նա ինձ եղավ ազատիչ փութով.
Հանկարծ մթի մեջ ես մի ժայռ տեսա
Եվ ամուր կպա նրան երկու ձեռքով։
Այնտեղ էր մնացել և ոսկե բաժակ.