Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/141

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


փոխել անպայման, խոշոր են և տգեղ։ Ինչ վերաբերում է գունավոր շապկին, կարգադրիր հետևյալ ձևով շարել`

ՆԱՐ-ԴՈՍ
ՍՊԱՆՎԱԾ ԱՂԱՎՆԻՆ
Բաքու
տպարան «Արոր»
1901


Այդ դեպքում հարկ կլինի «Սպանված աղավնին» շարել ավելի խոշոր տառերով և նայիր, որ տառերը սիրուն լինին։ Իսկ շրջանակ հարկավոր չէ։ Համենայն դեպս հույս ունիմ, որ գունավոր շապկի շարվածքն էլ կուղարկես ինձ։

Չգիտեմ, թե այս բոլոր նեղությունների համար ով պետք է շնորհակալություն հայտնի քեզ — ե՞ս, թե հրատարակիչը կամ հրատարակիչները։

Mars-ի հողվածը չի տպվել։ Ես իրեն նամակ կգրեմ։

Զբաղված եմ բուսաբանական այգում քեզ մոտ կարդացածս նոր վեպի շարունակությունը գրելով։ Երևի հունվարից կտպեմ «Նոր-Դարում»։

Քո Նար-Դոս

Գլուխների համարները (I, II, III և այլն) ինչո՞ւ չկան, անպատճառ պետք է լինին։