Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/143

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դու մինչև անգամ պարզապես առաջարկում ես, որ գործից արձակված ծառայողները բունտի պես մի բան սարքեն գործատերերի դեմ։ Սրա համար մեզ, գիտե՞ս ինչ հալի կգցի գրաքննիչը... Իսկ դու աստված գիտե, թե ինչեր ես մտածում։ Այս բանում արդեն դու կատարելապես անիրավացի։

Մի ամիս է արդեն, որ վեպս ներկայացրել եմ գրաքննիչին. այսօր գնացի Կոմիտետ, որ իմանամ, թե ինչ վիճակի է ենթարկվել, ասացին, որ դեռ պատրաստ չէ, մի երկու շաբաթ էլ սպասեմ։ Սպասում եմ դողը սրտիս — վա՜յ թե արգելեն։ Ցավն այն չէ, որ կարգելեն, այլ այն, որ ձեռագիրս չեն վերադարձնիլ, իսկ ես երրորդ մասի սևը չունիմ։ Բայց այս մասին ոչինչ մի ասիր Տեր Ներսեսին, որովհետև վայ թե փողն այլևս չտա։ Եթե «Մեծ գործի սկզբում» վեպս արգելվի, այդ փողով ուրիշ բան կտպագրեմ, հենց թեկուզ «Մանեն», բուսաբանական այգում որ կարդացինք միասին։ Մալխաս ջան, չմոռանաս խնդրում եմ «Սպանված աղավնուս» շապիկը, գունավորը, ուղարկել ինձ, ինչպես առաջ էլ խնդրել էի քեզ։ Հետո գրիր ինձ, գինը որքա՞ն են նշանակում, կարծում եմ, որ 30 կ. էլ էժան կլինի։ Շատ ուրախացա, որ Թիֆլիս ես փոխադրվում։ Ընդունիր ջերմ ցավակցությունս մորդ մահվան համար և մխիթարվիր նրանով, որ նա արդեն ձեռից գնացած էր։

Քո Նար-Դոս


44. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻՆ

1901. հոկտեմբերի 25․ Թիֆլիս

Մեծարելի պարոն Հովհաննես Շահնազարյան.

«Նոր-Դարի» հրատարակության գործը հաստատուն հիմքերի վրա դնելու համար Թիֆլիսում հիմնվում է «Մամուլ» անունով տպագրական ընկերությունը 120,000 ռ. դրամագլխով, բաժանված 1,200 փայի, յուրաքանչյուր փայը 100 ռ. արժեքով։ Արդեն հավաքվում է առաջին 10 % վճարը։ Այսուհետև հերթը պիտի շահագործե հիշյալ ընկերությունը։ Ունենալով