Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


այլևս ոչինչ չի կարելի ուղղել։ Գրքի մեջ էլ մի քանի սխալներ փախել են մեր աչքից, օրինակ, մի տեղ խաչը խաշ է դուրս եկել, մի ուրիշ տեղ տուփը՝ թուփ։ Սակայն սրանք աննշան բաներ են, և առանց սխալների գիրք չի լինում։

Հինգշաբթի օրը, ինչպես գրել էի, ցենզուրից ետ ստացա վեպս և սաղ-սալամաթ. մի բառ անգամ չի ջնջել, թեև մի-երկու տեղ կարմիր մատիտով նշան է դրել, որ ջնջի։ Գառը գայլի ձեռքից ազատելու համար մի ֆոկուս բանեցրի։ Թիֆլիս որ գաս, կպատմեմ թե ինչ ֆոկուս։ Առայժմ ասեմ, որ այդ կողմից մտահոգությունս վերջացավ, և այժմ մտածում եմ փողի մասին։ Այն օրը, որ քեզ նամակ գրեցի, Տեր Ներսեսին էլ գրեցի, թե ինչ վիճակի մեջ է նպաստի գործը։ Նամակս դեռ նրան չհասած, նրանից նամակ ստացա, որի մեջ դարձյալ ապահովեցնում է ինձ, որ անպատճառ կստանամ։ Այժմ ապրում եմ այդ հույսով։ Փողը ստանամ թե չէ, ձեռագիրս կհանձնեմ տպարանին։ Բայց 250-ը կեսն է ծախքի. մնացած կե՞սն ինչպես ձեռք բերենք։ Բաժանորդագրություն որ բանանք, արդյոք կարո՞ղ ենք այդքան հավաքել։ Գինը համենայն դեպս մի ռուբլուց պակաս չեմ նշանակելու։ Մտածում եմ առանձին անդորրատետրեր պատրաստել տալու և ցրվելու բարեկամներիս մեջ, որ բաժանորդներ հավաքեն։ Լրագրի մեջ հայտարարություն էլ կտպենք, իհարկե, բայց չեմ կարծում, թե դրանով մի առանձին աջողություն ունենանք։ Այսպես թե այնպես, առանց Տեր Ներսեսի խոստացած նպաստի՝ գործը գլուխ չի գալ, և մինչև որ այդ նպաստը չստանամ, գործի չեմ ձեռնարկիլ։

«Նոր-Դարն այսօրվանից հրատարակվելու է շաբաթը վեց անգամ (կիրակի օրերն էլ), հրատարակությունը մինչև հունվար ապահովված է. այնուհետև դարձյալ աստված գիտե... Այս րոպեիս մեր հոգացողությունն այն է, որ մի երկու կարող աշխատակից ճարենք խմբագրատան մեջ աշխատելու համար։ Ի դեպ՝ Մինաս Առաքելյանի (մեր նախկին սրբագրչի) տեղը չգիտե՞ս և չե՞ս կարող արդյոք նրան տեսնել։ Նա կամ Բաքվումն է, կամ Բալախանում։ Ես նրան նամակ էի գրել Գյանջեցյանի հասցեին (Գյանջեցյանը ծառայում է Բալախանում, Թումանյանների կանտորում), բայց Գյանջեցյանից պատասխան ստացվեց, որ Առաքելյանին չի ճանաչում