Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/147

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և չի իմանում նրա տեղը, որ նամակս նրան հանձնի։ Եթե գտնես Առաքելյանին, խնդրում եմ նրան ասա, որ գնա ստանա նամակս Գյանջեցյանից։ Այդ նամակով նրան հրավիրում ենք գալ խմբագրատան մեջ աշխատելու։

Խաչատրյանի բանն ինձ միանգամայն ապշեցնում է։ Սուտ չի ասել Վիկտոր Հյուգոն. «Մարդը ավելի մութն է, քան գիշերը»։

Ցնոր գրություն կամ ցտեսություն։

Քո Նար-Դոս


47. ԲԱԳՐԱՏ ՇԱՀՊԱՐՈՆՅԱՆԻՆ
<1901>. նոյեմբեր. Թիֆլիս.

Սիրելի Բագրատ.

Անհանգիստ ենք հիվանդությանդ համար, արդյոք ի՞նչպես ես հիմա, ոչինչ չես գրում։ Հույս ունենա՞նք, թե՞ չէ, որ գալու ես։ Գործը բոլորովին մնում է այնպես, ինչպես որ թողել ես։ Տարին մոտենում է և դեռ ոչինչ չի արված, մարդ էլ չկա։ Սրբագրիչ էլ չենք ճարում, երևակայիր։ Գրիր, տեսնենք ինչ ես ասում։ Հույս ունենանք, որ հուսալի բան պիտի գրես։

Քո Նար-Դոս


48. ՄԻՆԱՍ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ
1901. նոյեմբեր. Թիֆլիս.

Սիրելի Մինաս.

Անցյալները, ինչպես գիտես, ուզում էինք քեզ հանել նավթի մթնոլորտից և բերել Թիֆլիս, բայց ինչ-ինչ պատճառներով, գլխավորապես, իհարկե, փողի պատճառով, չկարողացանք։ Այժմ, պ. Սպանդարյանի հանձնարարությամբ, նորից դիմում եմ քեզ, համաձա՞յն ես գալ Թիֆլիս և հանձն