Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նրան չէր քշել ծովը անհատակ։
Նրան չէր քշել ծովը անհատակ։
       Այնտեղ սոսկալի շփոթ էր տիրում,
Սոսկալի էր և՛ խավարը այնտեղ.
Այնտեղ ականջը ոչինչ չէր լսում,
Բացի աչքերից, որոնց ամեն տեղ
Սոսկալի ալիք էին երևում
Եվ ծովի խորի հրաշք անպատում։
       Ես տեսա ինչպես ահագին ծովում,
Որ պտտվում էր որպես մի կծիկ,
Վազում՝'ին, խաղում, միմյանց վրա ընկնում
Շատ սարսափ ազդող ծովի կենդանիք.
Եվ քիչ մնաց մահով սպառնա իմ անձին
Անհագ հրեշը — ծովի բորենին։
       Ես մենակ էի ճակատագրիս հետ,
Հեռի էի ես մարդկանց հայացքից,
Հրեշաց մեջ մենակ, սիրող հոգու հետ,
Մենակ անդունդում, հեռի ամենքից.
Այնտեղ չ'ին լսվում մարդկային ձայներ,
Ինձ ընկեր էին գազանք մարդակեր։
Հանկարծ դողացի... տեսա մի գազան
Հարյուրոտանի սողում էր մթում.
Նա ինձ մոտեցավ և բացեց բերան...
Ես խիստ սարսափած մի ակնթարթում
Թողեցի ժայռը և ինձ մի հոսանք
Իսկույն դուրս ձգեց այստեղ անվտանգ»։
       Թագավորն ապշեց այդ պատմությունից
«Ա՛ռ, դու, պատանի, բաժակը ոսկի,
Բայց ես հանում եմ մանյակն իմ վզից
Եվ այդ ևս քեզ ընծա կըլինի,
Երբ կերթաս նորից վիհը ահավոր
Եվ նրա գաղտնիքը կըպատմես բոլոր»։
       Արքայադուստրը, երբ այդ իմացավ,
Շառագունվելով յուր հորը ասաց.
«Խղճա՛, իմ ծնող, մի՞թե այդ չէ բավ.
Ո՞վ այդ գործերը կանե չըլսված.
Կամ եթե մի փորձ դարձյալ պիտ' անել,
Ո՛չ թե դորան, այլ կանչիր ասպետներ»։