Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/151

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

62. ԱՍՏՎԱԾԱՏՈԻՐ ԳՅԱՆՋԵՑՅԱՆԻՆ

1902. հոկտեմբերի 27. Թիֆլիս.

Հարգելի պարոն Աստվածատուր Գյանջեցյան.

«Նոր-Դարի» խմբագրության մեջ Ձեզ աշխատակցի պաշտոն առաջարկելու վերաբերմամբ կարող եմ Ձեզ, պ. Սպանդարյանի հանձնարարությամբ հաղորդել հետևյալը.

1) Ձեզ կտրվի ամսական 60 ռուբլի։ Ինչ վերաբերում է տողահաշվին, որի մասին գրում եք դուք, խմբագրության այժմյան սուղ միջոցները, դժբախտաբար, չեն ներում յուր աշխատակիցներին վարձատրելու տողահաշվով։ Այնպես որ, եթե համաձայն եք պիտի բավականանաք հիշյալ 60 ռուբլով։ Այդ գումարը քիչ չպիտի թվի Ձեզ Բալախանում ստացած ռոճկի համեմատությամբ, որովհետև գիտեք, որ այստեղի կյանքի պայմաններն ավելի թեթև են։

2) Առաջուց անկարելի է որոշել թե թերթի ո՛ր մասի կատարումը պիտի հանձն առնեք, այդ մասին կխոսենք, երբ Թիֆլիս գաք, համենայն դեպս Ձեր գործը կլինի թարգմանական և ինքնուրույն աշխատանք, վերջինս Ձեր կամքից կլինի կախված։

Եթե համաձայն եք, բարեհաճեցեք գալ առանց հապաղելու։

<Նար-Դոս>


1908

58. ԱՍՏՎԱԾԱՏՈԻՐ ԳՅԱՆՋԵՑՅԱՆԻՆ

<1903. հոկտեմբեր>.

Հարգելի պարոն Աստվածատուր Գյանջեցյան.

Երեկ, հոկտեմբերի 26-ին, «Նադեժդա» Ընկ. գրասենյակին հանձնեցի Ձեզ հասցնելու համար մի արկղ «Տանտիրոջս աղջիկը» — ընդամենը 1320 օրինակ։ Ներփակյալ ուղարկում եմ անդորրագրերը։ Փոխադրության համար արդեն վճարել եմ։ Գիրքը պիտի ստանաք Ընկ. Բաքվի գրասենյակում։ Այդ մասին Ձեզ իմաց պիտի տան Բալախանից։