Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/159

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

119-րդ հոդվածի համաձայն, նա պետք է ներկայացնի փաստաթղթերի հաստատված պատճեններ՝ իր անձնավորության (անձնագրի) և ստացած կրթության մասին։

Ճիշտ է, Մանուշն ինձ առաջուց ասել էր, որ դուք ուզում եք ինձ առաջարկել իբրև խմբագիր[1], բայց և այնպես վերոգրյալ ծանուցման ստացումն ինձ համար միանգամայն անսպասելի էր, որովհետև այդ մասին դուք ինձ ոչինչ չէիք գրել, և ես չէի կարծում, թե դուք, առանց իմ համաձայնությունն առնելու, այդպիսի մի դիմում արած կլինիք Մամուլի գլխավոր վարչության։ Եվ ես չափազանց ցավում եմ, որ ստիպված եմ հրաժարվել Ձեր ինձ արած պատվից ամենից առաջ այն պատճառով, որ ես անընդունակ եմ զգում ինձ ներկա պայմաններում թերթի ղեկավար լինելու։ Խմբագիր լինելու համար պահանջվում է կրթական որոշ ցենզ, որը ես չունիմ, հետևաբար և չեմ կարող խմբագիր լինել։ Եթե ես ցանկություն էլ ունենայի խմբագիր լինելու, դրանով խո չպիտի վերջանար բանը. Դուք խո գիտեք, որ իմ կրթության մասին ի՞նչ դոկումենտ կարող եմ ուղարկել Մամուլի գլխավոր վարչության, խո չե՞մ վերցնիլ և ուղարկիլ երկդասյան դպրոցից ստացած վկայականս։

<Նար-Դոս>


60. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ

1904. հոկտեմբերի 18. Թիֆլիս.

Սիրելի Մալխաս.

Նամակս գրում եմ հատկապես ուշադրությունդ հրավիրելու համար հետևյալ հանգամանքի վրա։ Մինասն ամսիս սկզբներին այստեղ էր. ասաց, որ Նոր Նախիջևանում որոշված է դրամական օգնություն ուղարկել Սպանդարյանին, այդ բանն երևի քեզ ծանոթ է և անշուշտ գիտես, թե ովքեր են այդ որոշումը կայացնողները։ Սպանդարյանն յուր վերջին նամակում գրում է Պետերբուրգից, որ յուր նյութական վիճակը շատ նեղ է, որ եթե փող չստանա շուտով, չգիտե, թե ինչ կպատահի իրեն։ Արդ սրանից ավելի հարմար ժամանակ

  1. Սպանդարյանը պաշտոնական գրությունով դիմում է մամուլի գործերի գլխավոր վարչությանը «Նոր-Դարի» խմբագիր նշանակել Նար-Դոսին, բայց որովհետև վերջինս օրենքների պահանջին համապատասխան ցենզ չի ունեցել, այդ պատճառով նրա թեկնածությունը չի հաստատվել։