Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


       Բայց չըլսելով նրան, թագավորը
Ոսկե բաժակը անդունդը գլորեց.
«Եվ կլինիս դու իմ մեծ զինվորը,
Երբ որ դու նորան նորից կըհանես.
Եվ իմ աղջիկը — միջնորդ ու պաշտպան —
Քեզ այնուհետև կըտամ կնության»։
       Պատանու հոգին սաստիկ վառվում է.
Եվ նա տեսնում է.— դեմքը աղջկա
Մերթ կարմրում է, մերթ գունատվում է.
Եվ նրա վրա երկյուղ, կարեկցություն կա...
Հայնժամ անպատում երջանկությամբ լի
Նա նետվեց ծովը մնչող կատաղի։
       Լռեց անդունդը և խիստ փրփուրը
Դարձյալ ծածկում է նորան շաչյունով...
Եվ դողդողալով արքայադուստրը
Նայում է ներքև... Սաստիկ մնչյունով
Վազում է ահեղ ալիքը միայն,
Իսկ վեհ պատանին կորավ հավիտյան։

31 դեկտեմբ. 1885.


ՀԵՐՈՍԻ ՄԱՀԸ


Նա ընկավ...

Եվ անթիվ սրտամաշ հառաչանքներին
Հուսաբեկ, բայց ահեղ մի հառաչ կրկին

Ավելցավ...


Եվ զինաց ահաբեկ խիստ շառաչյունը,
Եվ պատերազմողաց գոռ ու գոչյունը
Արձագանք են գտնում նրա ականջներում
Եվ արյունը եռում նրա երակներում...
Իսկապե՞ս նա ընկավ... մո՞տ է նա մահվան...
Բայց դեռ թշնամու նա ծարավ է արյան...
Ո՜հ, մի՞թե այդպես շուտ Հայրենյաց Ոգին
Ավելորդ համարեց կյանքը հերոսին։
Ո՜հ, n՛չ, այդ երազ է, երազ խաբուսիկ.