Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Ս<պանդարյանը> նոր դիմումներ է արել, հույսը դեռ չի կտրել։ Սակայն նրանից այլևս տեղեկություն չունիմ։— Փողը փոխադրիր «Նոր-Դարի» հասցեով և իմ անունով — Михаилу Оганесян.— Օր. Օքոյանից պիեսդ դեռ չեմ ստացել, նա ինքն էլ դեռ չի ստացել։

<Նար-Դոս>


64. ԵՐԱՆՈԻՀԻ ՇԱՀԲԱԶՅԱՆԻՆ
[1904].

Շատ հարգելի Օլգա Սեմեոնովնա.

Ստացա Ձեր մարտի 6-ի նամակն էլ։ Սպանդարյանից ես նամակ ստացա Մոսկվայից մարտի 3-ին։ Նա գրում է ինձ նույնը իմ «աններելի» սխալմունքի մասին, ինչ որ Ձեզ է գրել, որ դուք Ձեր կողմից գրեք ինձ, և դուք էլ գրել եք, արտագրելով նրա նամակի մի կտորը։ Նա մինչև անգամ առանձին պունկտերի է բաժանում բազմակետերով հանդերձ այն «հարվածը», որ ես հասցրել եմ իրեն և «Նոր-Դարին»։ Այդ պունկտերն են.— ես աշխատել եմ թաքցնել «Նոր-Դարի» անունը, ես բաց եմ արել ամեն տեսակ ասեկոսների դուռ. ես առիթ եմ տվել կարծելու, որ հրատարակիչն այլևս Սպանդարյանը չէ, որով կոտրել եմ նրա կրեդիտը և արգելք եմ եղել թերթի տարածմանը, իմ «աններելի» վարմունքի պատճառով այսուհետև այլևս ոչ ոք չի դիմիլ «Նոր-Դարին», այլ կդիմե ինժեներ Գրիգորյանին, այսուհետև ոչ ես, ոչ նույնիսկ ինքը պ. Սպանդարյանն, այլևս անկարող կլինի ստանալ «Նոր-Դարի» վերաբերյալ փող կամ թղթակցություն, այլ պետք է ստանա Գրիգորյանը և «այդ անվերջ (կետեր) և ոչ մի կոնտրոլ չկա, թե երբ պետք է վերջանա»։ Մի խոսքով՝ ես «սպանել» և «ոչնչացրել» եմ թերթի անունը, արգելք եմ դրել նրա տարածմանը, հետևաբար և — սպասված նյութական աջողությանը, այնպես որ, երբ թերթը սկսենք վերստին հրատարակել և նյութական վնասներ կրենք, դրա պատճառն ես կլինիմ և միմիայն ես։ Այդ է հետևում վերոհիշյալ բոլոր մեղադրանքներից,