Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/165

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1905

65. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ

1905. մարտի 28. Թիֆլիս.

Սիրելի Մալխաս.

Հազար անգամ իրավացի եղար. այս անտեր շղթան մի անգամից փշրել չի լինում։ Բարխուդարյանը գնաց, բայց ես ու Մինասը գեռ մնում ենք։ Թե էլի որքան կմնանք, կպարզվի շուտով. աշխատում ենք մի կերպ երկարացնել հոգեվարքը։ Այսպես ուրեմն գալս չաջողվեց, որի համար շատ ցավում եմ։ Պատկերդ տպագրեցինք. թեև տենդենցիոզ, բայց անաջող չէր։ Ուղարկիր մյուսը։ Աշխատիր, որ գիրդ պարզ լինի. փողոցից հավաքած գրաշարներ ունինք, որոնք պարզ գրածն էլ հազիվ են կարդում։ Չգալուս մի պատճառն էլ ամենուրեք տիրող խառնակ դրությունն է, որի մեջ մարդու գլուխ — սոխի գլուխ՝ մեկ է։

Քո Նար-Դոս


66. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ

1905. սեպտեմբեր 5. Թիֆլիս.

Սիրելի Մալխաս.

Սպանդարյանը հարցնում է, թե ի՞նչ եղավ բաժանորդների բանը. այդտեղից խոստացել եք նորանոր բաժանորդների ցուցակ ղրկել, և մինչև այժմ ոչինչ չկա։ Ասլանյանի հավաքած բաժանորդների վճարն էլ չի ստացված մինչև այժմ։ Շարժվեցեք, քնելու ժամանակ չէ։ Դու էլ ժամանակ ես գտել ռեցենզիաներ գրելու։ Դրդիր մերոնց, որ գրեն։ Առայժմ կարգի չենք ընկել, նոր տառերն ուշացան։ Բարխուդարյանն ու Առաքելյանն էլ Բաքվից այս օրերս են գալու. մինչև այժմ մենակ եմ։ Շնորհավորում եմ ազատությունդ, երևի այս ամսին կտեսնեմ քեզ Թիֆլիսում։

Քո Նար-Դոս