Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/168

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընկած է խմբագրատանը․ խնդրում եմ մի երկտողով նորից հիշեցրու ինձ թե ում պիտի հանձնեմ,— Սարդարյանին չէ՞ արդյոք, թե՞ տիկ. Սիրանույշին։ Զարմանում եմ, որ մոռացել եմ։

Այդտեղ շաբաթաթերթ հրատարակելու մտադրության մասին կխոսենք, իհարկե, երբ գամ. բայց, իմ կարծիքով, աջողություն չեք ունենալ, որքան ես իմացել եմ նախիջևանցիների հայերեն ընթերցասիրության մասին։

Նախիջևան որ գամ, իհարկե, Մոսկվա էլ կգնանք, միայն թե խաղաղություն լինի։ Ի դեպ՝ այդ ինչե՞ր պատահեցին։ Ռոստովում և Մոսկվայում. այստեղ էլ բաներ պատահեցին, բայց ո՜րտեղ Թիֆլիսը և որտեղ Ռոստովն ու Մոսկվան։

Այստեղ իմացա, որ Մինասը բռնված է. ոմանք էլ ասում են, թե փախել է արտասահման։ Ճի՞շտ է արդյոք։ Եվ ինչո՞ւմն էր խառը։

Այսքանը։ Մնացածի մասին կխոսենք, երբ գամ, իսկ խոսելու այնքա՜ն բան կա որ...

Բայց կգա՞մ արդյոք — սա առայժմ հարց է, մի հարց, որ համենայն դեպս կորոշվի շատ շուտով։ Գալուս կամ չգալուս մասին կգրեմ կամ կհեռագրեմ։

Բարևներ մերոնցից
Քո Նար-Դոս


68. ՍՊԱՆԴԱՐ ՍՊԱՆԴԱՐՅԱՆԻՆ
1906. ապրիլի 5. Թիֆլիս.

Մեծապատիվ պարոն Սպանդարյան.

15 տարի Ձեր թերթի խմբագրատանը պաշտոն վարելուց և 20 տարուց ի վեր «Նոր-Դարին» աշխատակցելուց հետո, այսօր ցավ ի սիրտ ստիպված եմ խնդրել Ձեզ, որ արձակեք ինձ այդ պաշտոնից, որովհետև այլ ևս ոչ կարողություն և ոչ էլ ցանկություն ունիմ միշտ միևնույն անգոհացուցիչ պայմաններռմ աշխատելու։ Հույս ունիմ ինձ հասկանում եք և չեք դատապարտիլ ինձ։

Ես հոժար եմ աշխատելու դարձյալ մի ամիս, այսինքն