Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/171

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


70. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ

1906. մայիսի 31. գիշեր, Թիֆլիս․

Սիրելի Մալխաս.

Ապրիլի 18-ին և մայիսի 8-ին գրած նամակներդ ստացա մայիսի 25-ին. պատճառն այն է, որ «Նոր-Դարի» դադարումից հետո խմբագրատուն չեմ գնում. Սպանդարյանը նամակները ստանալով թափել է խմբագրատանը, երևի սպասելով, որ ես կմտնեմ և կստանամ, բայց վերջ ի վերջո, տեսնելով որ չեմ գնում, բարեհաճել է ուղարկել մեր տուն։ Նամակներդ ստանալուս պես անանուն պատմվածքդ, ինչպես որ գրել էիր՝ տարա հանձնեցի տեր Գյուտին։ Կտպի, թե չի տպիլ — այդ ինքը գիտե, բայց ինձ որ հարցնես — թույլ գրվածք է։ Մի հարմար վերնագիր դնելու համար շատ չարչարվեցի և վերջ ի վերջո դրեցի «Կյանք և փող»։ Չգիտեմ կհավանես, թե ոչ, բայց այդ վերնագիրն էլ ինձ չի գոհացնում։

Այսօր ստացա «Տարազ-Աղբյուրի» խմբագրատան հասցեով գրած բաց նամակդ։ Քեզ սխալ տեղեկություն են տվել. ես չեմ գտնվում «Աղբյուր-Տարազի» խմբագրատանը, այլ միայն հաճախում եմ այնտեղ լրագիր կարդալու և պարապ ժամերս սպանելու համար։ «Աղբյուր֊Տարազն» էլ դադարել են նույն պատճառով, ինչ որ «Նոր-Դարը» — փողի պակասությունից և բաժանորդներ չլինելուց։

Ուզում ես, որ տեղեկություն տամ քեզ «Նոր-Դարի» համար կազմվելիք ընկերության մասին։ Չեմ կարող ցանկությունդ կատարել, որովհետև ինքս ոչ մի տեղեկություն չունիմ այդ մասին. կրկնում եմ՝ ինչ թերթը դադարել է, Սպանդարյանի երեսը չեմ տեսել, չեմ էլ ուզում տեսնել... Այսքանս միայն կարող եմ ասել, որ քանի Սպանդարյանը կա մեջ տեղը, ընկերություն կազմելու գաղափարը ցնորք կարող է լինել միայն — անիրագործելի ցնորք... «Նոր-Դարը» պետք է առմիշտ թաղված համարել... Ես թերթը չեմ ափսոսում, այլ այն երկար տարիները, որ մաշեցի այդ թերթի վրա ոչ թե միայն ապարդյուն, այլ և պարզապես ի վնաս իմ — ինչ