Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թերթը երբեք չսկսես. չսկսես մանավանդ այն հաշիվներով, թե այսքանի բաժանորդ կունենաս, այսքանի հայտարարություն. այդ հաշիվները կմնան օդում կախված։

Շատ բարևներ Սրմաքեշյաններին։

Պիեսս չուղարկեցի, որովհետև նախ՝ գրել էիր, որ գործերդ վատ են գնում և հունվարից փակելու եք թատրոնը և երկրորդ ինձ խորհուրդ տվին, և իմ կամեցածս էլ այդ էր, որ նախ Թիֆլիսում խաղացվի։ Դրամ<ատիկական> Ընկ<երության> վարչությունն արդեն հավանություն է տվել. կխաղան երևի, փետրվարին։ Վերջնական որոշումը խոստացան հայտնել այս օրերս։

Քո Նար-Դոս


75. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ

1907. փետրվարի. 6. Թիֆլիս

Սիրելի Հովհաննես.

Գրում ես, որ դարձյալ մտածեմ գալուս կամ չգալուս մասին։ Դժբախտաբար պիտի կրկնեմ այն, ինչ որ գրել եմ նախորդ նամակումս։ Իսկ Մինասին կարող ես դիմել հետևյալ հասցեով, եթե միայն նա Բաքվումն է Баку, Старо-Полицейская контора, Питоева, Абелу Тер-Багдасарян, передать և այլն։ Ուրիշ հարմար մարդ չեմ ճանաչում, որ առաջարկեմ։ Պիեսիս ներկայացումը մնաց այս սեզոնին, որովհետև շաբաթական միմիայն մի օր ունին, այն էլ բենեֆիսներ են, էլ ոչ մի ազատ օր չի մնում։ Անիծածներն այսքան ժամանակ ման ածեցին, ման ածեցին և նոր միայն այսպիսի պատասխան տվին։ Պետք է տեսնես, թե ինչպիսի մարդիկ են այստեղի թատ.<րոնի> վարչ.<ության> անդամները։ Սիրանույշը խոստացել է մեծ պասին խաղալ Բաքու, դեռ չենք պայմանավորվել։ Նախիջևան էլ չի հասնիլ, որովհետև ցենզուրին այսօր միայն պիտի ներկայացնեմ. իսկ եթե մեծ պասին էլ այդտեղ կշարունակվեն ձեր ներկայացումները,