Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արդյոք անհրաժե՞շտ եք համարում այդտեղ թերթ հրատարակելը, արդյոք փողն իզուր դեն ածած չե՞ք լինիլ...

Ընդունեցեք բարևներս և, հարգանքներս։

Ձեր Նար-Դոս

Ինձ որ նամակ գրելու լինիք, գրեցեք ուղղակի իմ հասցեին՝

«Тифлис, Авлабар, около Покровских казарм, Моисеевский пер. № 3, Михаилу Оганезову:


77. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ

1907. ապրիլի 10. Թիֆլիս.

Սիրելի Հովհաննես.

Շնորհավորում եմ. «XX դարդ», բայց № 1-ի համար ոչինչ չեմ խոստանում, որովհետև ես զակազով առհասարակ ոչինչ չեմ կարողանում գրել. զակազով մի բան գրեցի Տ. Նազարյանի «Գեղափնջիկի» համար և ոչինչ բան դուրս եկավ: Ուզում ես կտամ իմ «Մանեն» բանասիրականում շարունակաբար տպագրելու համար (ոչ № 1-ից, իհարկե), բայց առանց փողի չեմ տալ։ Եթե համաձայն ես, գրիր, որ վեպս մի նոր բովից անցկացնեմ:

«Ժողովուրդը», կարծեմ, լոկ անուն էլ կմնա, լսեցի, որ աշունքից են ուզում հրատարակել, բայց խելքս բան չի կտրում։

Փող որ ունենայի, մի անգամ էլ կանցնեի քո կողմը. անտեր ճանապարհը շատ թանկ է նստում։

Շատ բարևներ՝
Քո Նար-Դոս