Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/185

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

84. ՎԱՐՎԱՌԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ

1908. հունվարի 12. Նոր Նախիջևան.

Ձալո ջան.

Մեռա նամակիդ սպասելով և վերջապես այս րոպեիս ստացա հունվարի 8-ին պոստ գցած նամակդ պիեսիս ներկայացման մասին։ Սպասում եմ մյուս մանրամասնություններին։ Լրագրները դեռ չեմ ստացել, չգիտեմ ինչ են գրում։ Կստանամ, երևի, վաղը։ Գնա պ. Ջաբարից ստացիր պիեսիս ձեռագիրը. եթե ինձնից թուղթ պահանջի, ցույց տուր այս նամակը։ Հեռագիրդ էլ ստացել եմ իր ժամանակին։ Պիեսիս ներկայացման գիշերն ես այստեղ էի, բայց հոգիս այդտեղ թատրոնումն էր, սիրտս սաստիկ պակսել էր, շատ տխուր էի. մարդու գրվածքն առաջին անգամ խաղան և ինքը ներկա չլինի... Կուզեի ներկա լինել գլխավորապես նրա համար, որ տեսնեի թե ինչ պակասություններ կան, որ հետո ուղղեի, իսկ հիմա ես ոչինչ չգիտեմ։ Մալխաս։

Գալուս ժամանակը մոտեցել է. պատրաստություններ էլ տեսնված վերջացա՞ծ են, թե չէ։

Ի սեր աստծո գրիր ոնց վերջացան մերոնց գործերը։

Ես լավ եմ։

Շատ բարևներ ամենքիդ։

Քո Նար-Դոս


85. ՎԱՐՎԱՌԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ

1908. հունվարի 25. Ն. Նախիջևան.

Այն երկու նամակից հետո, որ ղրկել էիր միասին, էլ նամակ չունիմ։ Ի՞նչ է պատահել։ Մի հեռագիր միայն ստացա доверенность-ի մասին և доверенность-ը իսկույն ղրկեցի заказной նամակով ամսիս 19-ին։

Այսօր Սարգսին նամակ գրեցի, որ պատրաստ լինին։ Ռոստովից դուրս եմ գալու փետրվարի 3-ին. 4-ի առավոտյան կլինեմ Գրոզնի. Գրոզնուց դուրս կգանք նույն օրն երեկոյան և Թիֆլիս կլինենք 6 առավոտյան։ Իսկ թե «անխուսափելի