Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/193

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


92. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԻՆ

1908. սեպտեմբեր 21. Նոր Նախիջևան.

Այսօր նամակի էի սպասում — չկա։ Վերջին նամակը ստացել եմ 14-ին։ Է՛հ, մի գրեք՝ վնաս չունի, թող աչքս ջուր կտրվի։ Ես էլ որ աչքներդ ճանապարհին թողնեմ՝ չնեղանաք։ Մեղքն ու վարձքը ձեր շլինքին։ Բայց, ո՞վ գիտե, գուցե նամակներդ ճանապարհին է — տեսնենք, իսկ եթե ոչ,— այն ժամանակ ես գիտեմ... Երևի տղերքն արդեն վերադարձել են սարից։ Զորգագենների գործի մասին մի ճիշտ բան գրեցեք։ Մամբրեից ստացա գիրքը շատ վատ է տպված։ Մոսկվայում կանանց ընկերությունը խաղալու է «Սպանված աղավնին», հեռագրով պահանջել էին ձեռագիրը — այսօր ուղարկեցի։ Իհարկե, առանց հոնորարի չեմ տվել։ Բարևներ չեմ գրում, որովհետև նեղացած եմ նամակ չստանալու համար։

<Միքայել>


93. ԸՆՏԱՆԻՔԻՆ

1908. հոկտեմբերի 28. Նոր Նախիջևան.

Սա վերջին նամակս է. դուրս եմ գալու նոյեմբերի 2-ին, կիրակի օրը, երեկոյան ժամը 7-ի գնացքով. Թիֆլիսում կլինեմ 5-ին, չորեքշաբթի, առավոտյան ժամը 10-ին կամ երեկոյան ժամը 8-ին — լավ չգիտեմ։ Էլ նամակ չգրեք, չի հասնի։ Եթե, բան է, այդ օրը դուրս չեկա — կգրեմ։

Այսօր ստացա բաց նամակը։

<Միքայել>


94. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ

1908. նոյեմբերի 30. Թիֆլիս.

Սիրելի Մալխաս. Էն է ասում էի «Մեր Ձայնը» կտրվեց վերջացավ, մեկ էլ տեսնեմ երեկ ստացվեց 129 №-ը և իմացա, որ ժամանակավոր