Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/196

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միմյանց վրա չազդեին, ապա շուտ կցամաքեր և ընդհանուր գրականությունը, որովհետև գրականության զարգացումը պայմանավորված է առանձին ցեղերի շփման օրենքով։

Մի բան միայն կարող եմ որոշակիորեն ասել,— «Օբլոմովն» ինձ վրա մեծ տպավորություն թողեց, երբ ես գրեցի իմ «Մեծ գործի սկզբին» վեպը։ Օբլոմովին հատուկ գծերից դուք կարող եք գտնել այդ գրվածքի գլխավոր հերոս Շահյանի մոտ։

Նար-Դոս


1909
97. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ
1909. հունվարի 15. Թիֆլիս.

Սիրելի Մալխաս.

Վերջերս դադարել էի բան գրելուց. պատճառը նախ «Աղբյուրի» հոբելյանն էր, որ ահագին ժամանակ էր խլում ինձնից, հետո կնոջս ծննդաբերությունը։ Աղջիկ ունեմ. կնքեցինք, անունը դրինք Հասմիկ։

Թերթը վատ է սրբագրվում։ Մեղրյանցը կա՞, թե էլի մենակ ես մնացել։

Ահարոնյանցի «Արցունքի հովիտը» խաղում եք, իսկ իմ «Սպանված աղավնին» ի՞նչ եք անում։ Ի սեր աստծո, ներկայացնել տուր պիեսս և մի քիչ փող ղրկիր իբրև հոնորար։

Մոսկվայից ստացա 50 ռ., որը մեծ օգնություն եղավ ինձ՝ կնոջս ծննդաբերության ծախքերի ժամանակ։

Թերթի դրության մասին տեղեկություն տուր։

Քո Նար-Դոս