Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


Գոռաց, շարժելով նա ձեռնափայտը։
Եվ խեղճ ծերուկը, որպես մի մանուկ,
Անգութ հարուստին երկյուղով նայեց,
Եվ շուտ՝ դառնացած՝ յուր ճամփան քայլեց։

Մուրացկանն անցավ և մի բանվորի
Անվստահ կերպով յուր ձեռքը պարզեց.
Բանվորն աղքատ էր, շորը ցնցոտի.
Բայց նա գրպանից մի ինչ-որ հանեց,
Տվեց ծերուկին լռությամբ, թաքուն
Եվ շտապ քայլերով հեռացավ իսկույն։

22 հունվ. 1886.


ՎԱՐԴ



Փոքրիկ թուփի վրա
Ես մի վարդ տեսա,
Բայց որքա՜ն սիրուն...
Իմ տկար լեզուն
Պատմել չի կարող
Նրա գեղն ապշեցնող։
Իսկ նորա հո՞տը...
Ո՞վ նորա մոտը
Կանգնած լինելով,
Կարեր անվրդով
Մի րոպե մընալ
Եվ ուշից չգընալ։
Ես ինձ կորցրած՝
Մոտեցա կամաց
Կախարդիչ թուփին,
Եվ ձեռքս վարդին
Իսկույն մեկնեցի
Ու շուտ պոկեցի։
Ես սաստիկ անհագ
Հոտ էի առնում
Վարդեն անդադրում...
Եվ երբ հազիվ ես
Մի կերպ վերջապես
Հագեցա արդեն
Կախարդիչ վարդեն,
Հայնժամ ի՞նչ տեսնեմ.
Ես ձեզ ո՞նց պատմեմ,
Մատներս բոլոր
 Խիստ արենկոկոլ
Այնպե՜ս'ին ցավում,
Այնպե՜ս մխկտում,
Որ ես կատաղած՝
Վարդը անիծած
Շուտ դեն ձգեցի։
Եվ անիծեցի
Ինքս ինձ սաստիկ,
Որ կեղծ, խաբուսիկ