Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/200

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և հայտարարության մեջ կգրեմ քո հասցեն Նախիջևան, որ գտնողը դիմի քեզ։

Չմոռանաս այն համարը, որի մեջ տպված է Մագդա Նեյմանի հոդվածը, ուղարկել իրեն. ինքն է խնդրել։ Չգիտեմ գիտե՞ս թե ոչ — այդ Մագդան «Армяне» գրքի հեղինակն է և Գր. Նիկողոսյանի կենակիցը։

Քո Նար-Դոս


101. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ

<1909>. փետրվարի 26.

Սիրելի Մալխաս.

Վերջին նամակդ ստացա ներփակյալ «Սպ<անված> աղավնու» ծրագրով։

Շնորհակալ եմ։ Հեռագրիդ մասին բոլորը կանեմ, ինչ որ պատվիրում ես։

Գրվածքներիս մասին կգրեմ մանրամասն, երբ վերջնականապես կորոշեմ։ Կգրեմ շուտով։

Քո Նար-Դոս


102. ԱԼԵՔՍԱՆԴՐ ԾԱՏՈԻՐՅԱՆԻՆ

1909. մարտի 6. Թիֆլիս.

Սիրելի Ծատուր.

Նամակս ստանաս թե չէ, իսկույն ուղարկիր համառոտ կենսագրությունդ, որը պատկերիդ հետ միասին պիտի զետեղվի «Աղբյուրի» աշխատակիցների ալբոմի մեջ։ Այդ ալբոմի սկիզբը «Աղբյուրի ակունքը» անունով կցված է «Աղբյուրի» փետր. №-ին, որը նամակիս հետ ուղարկում եմ քեզ, որպեսզի տեսնես թե ինչ ծավալով պիտի գրես կենսագրությունդ։ Պատկերները տպվում են ժամանակագրական կարգով. դու սկսել ես աշխատակցել 84 թվականին և քո պատկերը պիտի զետեղվի մարտի համարում, որն արդեն շարվում է. շտապիր, որ հասնի։