Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/217

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամսիս 10—15-ը։ Այսպիսի պայմաններում ինքնըստինքյան հասկանալի է, որ ոչ մի րոպե ժամանակ չունեի գնալու Պողոսյանի մոտ ձեռագրիդ մասին հարցնելու։ Այժմ, որ ազատ եմ, կանցնեմ այս օրերս և <եթե> ձեռագիրդ անկորուստ մնացել է, կառնեմ կուղարկեմ քեզ։

Այս ամառ, որ մի ամիս արձակուրդ ունեի, ուզում էի օգտվել առիթից և գալ Երևան, բայց... փող չունեի։

Մ. Էփրիկի հոդվածի մեջ կարդացի, որ Պետհրատը մտադիր է հրատարակել երկերիս ժողովածուն։ Էփրիկին ասա, որ եթե այդ էլ այնպես նաղդ է լինելու, ինչպես որ ինձ կենսաթոշակ հատկացնելու որոշումը եղավ, ավելի լավ է բնավ հիշատակություն չաներ այդ մասին իր հոդվածում։ Ինչպես որ կենսաթոշակիս անունը լսեցի, իրեն չտեսա, այնպես էլ երկերիս ժողովածուի հրատարակության մասին կարդացի, բայց իրեն չեմ տեսնի։ Այդ մասին ես միանգամայն ապահով եմ և ոչ մի հույս չեմ կապում դրա հետ։

Առայժմ ցնոր գրություն։ Բարև մերոնցից ամենքից։

Քո Նար-Դոս


1926

115. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ

1926. դեկտեմբերի 27. Թիֆլիս.

Սիրելի Հովհաննես.

Անշուշտ զարմանում ես, թե ինչու նամակիդ այսքան ուշ եմ պատասխանում։ Բանն այն է, որ ամսիս 5-ից պառկած էի Կամոյի անվան հիվանդանոցում, ուր օպերացիայի ենթարկվեցի, և 21 օր պառկած մնալուց հետո երեկ միայն դուրս եկա այնտեղից։ Հիվանդությունս հնացած (35 տարվա) հեմորոյն էր, որը նախքան օպերացիան մի, ամբողջ ամսվա ընթացքում միանգամայն արնաքամ արավ ինձ, էլ չեմ ասում անտանելի ցավերը, և ես հիմա անպատճառ մեռած կլինեի, եթե չդիմեի օպերացիայի։ Այժմ, փառք աստծո, լավ եմ, ազատվեցի այդ զզվելի հիվանդությունից, բայց