Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/219

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հակոբյանն ասաց, որ ժողովածուի համար կարող է ուղարկել իր հիշողությունները Գ. Քաթիպայի և դերասան Ադամյանի մասին։ Եթե կտպեք, գրիր իրեն անձամբ և կուղարկի։ Ինչ վերաբերում է վկայականին, ասաց, որ ինչ ձևով ուզում ես՝ գրիր, ուղարկիր իրեն և ինքը կստորագրի։ Իրեն դիմել կարող ես «Մարտակոչի» հասցեով։

Օպերացիայից հետո ես դեռևս թույլ եմ զգում ինձ, թեև շարունակում եմ գործի գնալ։ Ժողովածուի համար հազիվ թե կարող եմ հույս տալ։

Քո Նար-Դոս


117. ՀՍԽՀ ԼՈՒՍԺՈՂԿՈՄԻ

<1927>.

Արգո կոլլեգիային.

Ստանալով ինձ հատկացրած կենսաթոշակի մարտ, ապրիլ, մայիս և հունիս ամիսների գումարը 100 ռ. խնդրում եմ ընդունեք շնորհակալիքս Ձեր ինձ նվիրած ուշադրության համար։

<Նար-Դոս>


1928

118. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ

1928. փետրվարի 19. Թիֆլիս.

Սիրելի Հովհաննես.

Ներփակ ուղարկում եմ վկայականը Հակ. Հակոբյանի ստորագրության պատշաճ վավերացումով։ Հ. Հակոբյանն այստեղ չէ, գնացել է Մոսկվա, ուստի ինքս դիմեցի «Պրոլետարի»[1] խմբագրությանը, որ նրա ստորագրությունը վավերացնի։ Հակոբյանի բացակայության պատճառով էլ նրա անվան ուղարկած «Հորոտ-մորոտդ» կմնա ինձ մոտ մինչև

  1. «Պրոլետար», օրգան Վրաստանի կոմկուսի կենտկոմի, Վրացական ԽՍՀ Կենտգործկոմի և պրոֆխորհրդի, 1927—1934, Թիֆլիս։