Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/224

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

122. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ

1929. դեկտեմբերի 30. Թիֆլիս.

Սիրելի Հովհաննես.

Նամակդ ստացա: Առաջարկդ հայտնեցի Հայարտան քարտուղարին: Ընդունեց։ «Լուսաբացի» 3 գիրքը կուղարկվի ձեր ընկերությանը ձրիաբար Ա. Աթանասյանի հասցեով։ Կինս դեկտ. 9-ից պառկած է Կամոյի հիվանդանոցում։ Առայժմ չուսումնասիրում են հիվանդությունը, դեռ վերջնական եզրակացությանը չեն եկել։ Նրա հիվանդությունը և բացակայությունը տնից հոգեկան ծանր վիճակ է ստեղծել ինձ համար, ոչ մի բանի վրա չեմ կարողանում կենտրոնանալ, ինչ անելիքս չգիտեմ։ Առանց նրան ես էլ, ամբողջ ընտանիքս էլ կորած ենք...

Այսօր նամակ գրեցի Պետհրատին, որ «Սպանված աղավնուս» հոնորարը և ինձ հասանելիք գրքերն ուղարկեն իրենց այստեղի գրախանութին՝ ինձ հանձնելու համար։ Նույնը ապսպրել էի Գար. Լևոնյանի բերանով, որն այս օրերս այստեղ էր։

Ի դեպ։ Չե՞ս կարող Պետհրատից տեղեկանալ, թե «Մեր թաղը» պատմվածքներիս ժողովածուն սպառվա՞ծ է արդյոք և, եթե այո, չե՞ն վերահրատարակի։ Նամակ որ գրես, չմոռանաս այս մասին էլ գրել։

«Կյանքի հեքիաթը» ուղարկիր տեսնենք։

Մեր գրողների օրգանին նյութ, իհարկե, կարելի է ուղարկել, եթե միայն խտրություն չդնեն այստեղի և այդտեղի գրողների մեջ։

Բարևներ մերոնց ամենքի կողմից։

Քո Նար-Դոս