Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/227

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


1931

126. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ

1931. հունվարի 2. Թիֆլիս.

Սիրելի Հովհաննես.

Հայաստանի խորհրդայնացման տասնամյակի առթիվ իմ Երևան եկած միջոցին, ինչպես քեզ պատմեցի, ես անձամբ տեսնվեցի Լուսժողկոմ Եղիազարյանի հետ և խնդրեցի նրան, որ տեղիս (Թիֆլիսի) նորաբաց Անդրկովկասյան ինժեներամելիորատիվ ինստիտուտում (որը կրճատ անվանվում է Զիմի) Հայաստանին հատկացրած տեղերից մեկը այս հունվարի ընդունելության ժամանակ տրվի իմ աղջկան — Հասմիկին։ Եղիազարյանը սիրով խոստացավ կատարել խնդիրքս, ասաց, որ ես պահանջված դոկումենտները դիմումի հետ միասին ուղարկեմ իրեն և ինքը կանի ամեն բան, ինչ որ հարկավոր է։ Թիֆլիս վերադառնալով, այդպես էլ արի, Հասմիկի դոկումենտները իմ դիմումի հետ միասին ուղարկեցի նրան և դեկտ. 31-ին ետ ստացա իրեն Եղիազարյանի ստորագրությամբ հետևյալ գրության հետ միասին։

В Закавказский инженерно-мелиоративный институт.

Наркомпрос Армении ходатайствует о принятии в вверенный Вам Институт тов. Асмик Ованесян. Последняя является дочерью заслуженного писателя Нар-Доса.

Приложение: 5 листов документ, и 2 фотография, карточки.

Наркомпрос:

Управделами:

(подписи)[1]

Հիմա տես բանն ինչումն է. երբ այսօր բոլոր դոկումենտները և այս պաշտոնական գրությունը տարա ինստիտուտ,

  1. Անդրկովկասյան Մելիորատիվ Ինստիտուտին
    Հայաստանի Լուսժողկոմատը միջնորդում է ընկ. Հասմիկ Հովհաննիսյանին Ձեր ինստիտուտն ընդունելու մասին։ Վերջինս վաստակավոր գրող Նար-Դոսի դուստրն է։
    Կից 5 թերթ փաստաթղթեր և երկու լուսանկար

    Լուսժողկոմ՝
    <ստորագրություններ>

    Գործերի կառավարիչ՝