Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/229

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հասցես գիտես էլի. Тифлис ред. газ. «Пролетар». Դոկումենտները, իհարկե, պատվիրած ծրագրով հետ կուղարկես։

Խնդրում եմ ծրարս ստանալուդ պես ինձ մի բացիկով միամտացրու։


127. ГИЗ РСФСР

В ГЛАВНОЕ УПРАВЛЕНИЕ

[1931]

Согласно договора от 13 августа 1930 г. за № 11191 прошу выслать мне бесплатных 10 экземпляров перевода моего романа «Смерть»[1] и произвести окончательный расчет выслав деньги по адресу.

Нар-Дос[2]


128. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ

1931. հունվարի 14. Թիֆլի.

Սիրելի Հովհաննես.

Շնորհակալ եմ. ստացա Հասմիկի դոկումենտները Հողժողկոմատի պատշաճ գրությամբ հանդերձ. բայց բանն այն է, որ ինստիտուտում ինձ հայտնեցին, թե ուսանողներն ընդունվում են Հողժողկոմատի ոչ առանձին-առանձին միջնորդությամբ,

  1. Նար-Դոսի «Մահը» վեպը ռուսերեն լույս է տեսել 1931 թ. Մոսկվայում, Ա. Տեր-Մարտիրոսյանի թարգմանությամբ։
  2. 127. ՌՍՖՍՌ-Ի ՊԵՏԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ

    (1931).
    1930 թ. օգոստոսի 13-ին № 11191 պայմանագրի համաձայն խնդրում եմ ինձ անվճար ուղարկել իմ «Մահ» վեպի թարգմանության 10 օրինակը և կատարել վերջնահաշիվ՝ դրամն ուղարկելով ըստ հասցեի։
    Նար-Դոս