Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/230

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այլ ընդհանուր ցուցակով և եթե Հայաստանի Հողժողկոմատից ստացվելիք այդ ընդհանուր ցուցակի մեջ կլինի և իմ աղջկա անունը, այն ժամանակ կընդունենք Հայաստանին այս հունվարի ընդունելություններին հատկացված է 30 ուսանողի տեղ և այդ 30-ի համար պետք է ստացվի ընդհանուր ցուցակ։ Հիմա իմ խնդիրքս այն է քեզ, որ այդ ընդհանուր ցուցակի մեջ մտցնել տաս անպատճառ և Հասմիկի անունը։ Թող չասեն թե առանձին միջնորդությունը տվել են և բավական է։ Ընդունելություններն նշանակված են մինչև հունվարի 30-ը, ուրեմն պետք է շտապել։

Խոստացածդ նամակը ցարդ չստացա։

Այստեղ սոսկալի ցրտեր են. փողոցներում սառած գետնի վրա ման գալ չի լինում։

Բարևներս ձերոնց։

Քո Նար-Դոս


129. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ
1931. հունվարի 24. Թիֆլիս.

Սիրելի Հովհաննես

Երկու նամակդ էլ ստացա։ Ամենից առաջ նախավերջին նամակիդ մասին։ Շատ զարմացա,— զարմանալը քիչ է,— ապշեցի, որ իմ մեջ ինչ որ «ղալբություն» ես տեսել քո նկատմամբ։ Կյանքիս մեջ դա առաջին հանդիմանությունն է, որ ստանում եմ իմ բարեկամից։ Ի՞նչ պրոլետգրողներ, ի՞նչ խորշում — ես պարզապես չեմ հասկանում։ Ի՞նչ կապ ունեն նրանք մեր հարաբերությունների հետ։ Փառք աստծու, ինքդ քո աչքովը տեսար ինձ հյուրանոցի սենյակում հիվանդ պառկած։ Ճիշտ է, քո ասած օրը ես դուրս եմ եկել, բայց այդ չի նշանակում, թե այդ օրն ինձ շատ լավ էի զգում։ Եվ դա ի՞նչ երեխայական կասկածամտություն է, թե որովհետև ես չեմ եկել քեզ մոտ ճաշի, դրանով ուզեցել եմ հասկացնել քեզ, թե Թիֆլիս որ գաս, չգաս մեր տուն։ Ամո՛թ է։ Այդպիսի բան որ մտածել ես, համենայն դեպս չպետք է գրեիր