Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/232

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խեղճը երաժշտության դասերը մի կողմ թողած՝ գիշեր-ցերեկ պատրաստվում է։

Հետևանքի մասին, հույս ունիմ, կգրես ինձ իսկույն։

Քիթս շատ կոտրվեց։

Քո Նար-Դոս


131. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ

Սիրելի Հովհաննես.

Երեկ ինձ ինստիտուտում շատ շփոթ տեղեկություն տվին Հասմիկի գործի մասին, որի ազգեցության տակ և ես շատ. հուզված գրեցի քեզ իմ երեկվա ահազանգ նամակը։ Չանհանգստացա և այսօր նորից գնացի գործը պարզելու։ Եվ ինչ, պարզվեց, որ երեկ ինձ ուրիշ ցուցակ էին ցույց տվել, որի մեջ Ованесян-ը Овакимян էր դարձել, իսկ այսօր ցույց տված մի ուրիշ ցուցակի մեջ պարզ գրված էր աղջկաս անունը ազգանունը։ Եթե մի ուրիշ ֆորտել չհանեցին, ուրեմն առայժմ ամեն ինչ կարգին է, ուրեմն և հարկ չկա այլևս դիմում անելու կադրերի բաժնին։ Ես անհանգիստ էի, քեզ էլ իզուր անհանգստացրի երեկ։ Ներիր։

Քո Նար-Դոս


132. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ

1931. մայիսի 17. Թիֆլիս.

Սիրելի Հովհաննես.

Մայիս 13 թվակիր նամակդ ստացա, իսկ այդ նամակի մեջ հիշածդ նամակը. գյուղավեպը և գրքերը չեմ ստացել։ Երևի դրանք Ճուղուրյանի ձեռքով ուղարկածդ նամակը, գյուղավեպն ու գրքերն են, որոնք, ինչպես սրանից մի 10—12 օր առաջ խմբագրատանն ինձ պատահած ժամանակ ասաց նա, սխալմամբ դրել է այն ճամպրուկը, որ Թիֆլիս գալու ժամանակ ճանապարհից ուղարկել է Ղազախ փոխանակ