Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/237

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


եթե այդ ձեռագրերը որևէ հետաքրքրություն են ներկայացնում թանգարանի Գրական բաժնի համար, իմ կողմից դիմեցեք Պետհրատին, որ տպագրելուց հետո Ձեզ հանձնեն։

Հարգանքներով Նար-Դոս
Тифлис, III комис. Обводный пер. № 9, Мих. Ованесяну — Нар-Досу.


137. ԳԱՐԵԳԻՆ ԲԵՍԻՆ

30. 10. 32. Թիֆլիս.

Հարգելի ընկ. Գ․ Բես․[1]

Երկար սպասումից հետո հենց նոր ուզում էի հարցում ուղղել Ձեզ, թե արդյոք ի՞նչ դրության մեջ է երկերիս ժողովածուի I հատորի հրատարակության գործը (գիրքը լույս պետք է տեսներ դեռևս անցյալ տարի), երբ ստացա Ձեր բացիկը, որով հայտնում եք ինձ, թե II և III հատորների համար ո՞ր երկերս եմ նախատեսում և երբ կուղարկեմ, իսկ I հատորի մասին և ոչ մի խոսք։ Ես շատ կխնդրեի, որ այդ հատորի վիճակի մասին ինձ մի երկտողով իրազեկ անեիք, որպեսզի ըստ այնմ ես կարողանայի մտածել հետագա հատորների նյութերի դասավորության մասին։

Իմ և որդուս հիվանդության պատճառով դրամի մեծ կարիք ունենալով, Պետհրատն ինձ մեծապես օգնած կլիներ, եթե երկերիս ժողովածուի հրատարակության հոնորարի հաշվին ինձ մի գումար փոխադրեր, որի համար և խնդրում եմ Ձեր միջնորդությունը։

Ներփակ ուղարկում եմ ավտոգրաֆս տուշով գրած, որ դուք պահանջել եք նոյեմբերյան հեղափոխության առթիվ տպագրվելիք գրքի համար։ Դժբախտաբար, հիվանդությանս

  1. Բես-Գարեգին.— 1910—1986 թթ., խորհրդային գրող։
    Այս և հետագա նամակները գրված են Գ. Բեսի՝ Հայպետհրատում պաշտոնավարելու տարիներին և կապված են հրատարակչական հարցերի հետ։