Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/238

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


պատճառով ես չկարողացա նյութ ուղարկել այդ գրքի համար։

Հարգանքներով Նար-Դոս

Հ.Գ. Խնդրում եմ ինձ հետ հարաբերություն ունենալ միմիայն իմ տան հասցեով, այսպես. Тифлис, III район, Обводный пер. № 9, Мих. Ованесян — Нар-Дос.


138. ԳԱՐԵԳԻՆ ԲԵՍԻՆ

1932. նեյեմբերի 11. Թիֆլիս.

Հարգելի ընկ. Բես.

Երկրորդ հատորի նյութերը կլինեն հետևյալ վեպերը. 1) «Զազունյան». 2) «Սպանված աղավնին» և 3) «Պայքար»։ Շատ լավ եք արել, որ Զազունյանը պահել եք երկրորդ հատորի համար, ես այդպես էլ ուզում էի հենց սկզբից։ Շուտով կուղարկեմ «Սպանված աղավնին» և «Պայքարը»։

Երրորդ հատորի նյութը կլինի «Մահը» վեպը։ Կլինի թերևս և IV հատորը, որի նյութերը կլինեն պիեսները և ժողովրրդական ավանդությունները։

Ինչ վերաբերում է իմ նոր վեպին, որի վիճակով հետաքրրքրվում եք, հիվանդությանս պատճառով հենց այնպես էլ թերի եմ թողել և չգիտեմ երբևիցե կշարունակե՞մ, թե հենց այնպես էլ թերի կմնա։ Պետք է իմանաք, որ թոքերիս բորբոքումից հետո ես ինձ շատ վատ եմ զգում, մանավանդ որ սրտի էլ հիվանդություն եմ ստացել:

Խնդրածս դրամը ցարդ չստացա, շատ կխնդրեի շտապեցնել։

Հարգանքներով Նար-Դոս