Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/250

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԿԱՐԵՆԻՆ.— Կանեմ, ինչ որ կարող եմ։

ԼԻԶԱ.— Դուք զարմանում եք, որ ես հենց ձե՞զ եմ խնդրում։

ԿԱՐԵՆՒՆ.— Ոչ... ասենք, պետք է ճիշտն ասեմ, այո, զարմանում եմ...

ԼԻԶԱ.— Բայց չե՞ք նեղանում։

ԿԱՐԵՆՒՆ.— Մի՞թե ես կարող եմ նեղանալ ձեզնից։

ԼԻԶԱ.— Ես խնդրեցի ձեզ նրա համար, որ գիտեմ՝ սիրում եք նրան։

ԿԱՐԵՆԻՆ.— Նրան էլ, ձեզ էլ։ Դուք գիտեք այդ։ Եվ ինձ համար չէ, որ սիրում եմ, այլ ձեզ համար։ Եվ ես շնորհակալ եմ ձեզնից, որ դուք հավատում եք ինձ։ Կանեմ, ինչ որ կարող եմ։

ԼԻԶԱ.— Գիտեմ։ Ես ձեզ ամեն բան կասեմ. այսօր գնացել էի Աֆրեմովի մոտ, որ իմանամ որտեղ է նա։ Ասացին, որ գնացել է գնչուների մոտ։ Այս բանից է ահա, որ վախենում եմ։ Գիտեմ, որ եթե ժամանակին ետ չկանգնեցնեն, կտարվի։ Ահա հենց այս էլ պետք է անել։ Ուրեմն կգնա՞ք։

ԿԱՐԵՆՒՆ.— Իհարկե, իսկույն։

ԼԻԶԱ.— Գնացեք, գտեք նրան և ասացեք, որ ամեն բան մոռացված է, որ ես սպասում եմ նրան։

ԿԱՐԵՆԻՆ (վեր է կենում).— Բայց որտեղ որոնեմ նրան։

ԼԻԶԱ.— Նա գնչուների մոտ է։ Ես ինքս այնտեղ էի։ Դռան մոտ էի, ուզում էի նամակն ուղարկել, հետո թողի մտադրությունս և վճռեցի, որ ձեզ խնդրեմ... Ահա հասցեն։ Այսպես, ուրեմն, ասացեք նրան, որ վերադառնա, որ ոչինչ չի եղել, որ ամեն բան մոռացված է։ Արեք այդ ի սեր այն բանի, որ սիրում եք նրան և բարեկամ եք մեզ։

ԿԱՐԵՆԻՆ.— Կանեմ ամեն բան, ինչ որ կարող եմ։ (Սպասում է, հետո գլուխ է տալիս և գնում):


ՏԵՍԻԼ 12
Լիզան մենակ:

ԼԻԶԱ.— Չեմ կարող, չեմ կարող։ Էլի այնպես լավ է, քան թե... չեմ կարող։