Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/253

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՏԵՍԻԼ 15
Լիզան և Սաշան:

ԼԻԶԱ (ընկնում է աթոռի վրա).— Այս էր պակաս։

ՍԱՇԱ.— Վնաս չունի։ Ամեն բան լավ կլինի։ Մամային մենք կհանգստացնենք։

ՏԵՍԻԼ 16
Նույնք և Աննա Պավլովնա:

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ (լուռ անցնում է).— Դունյաշա, իմ չեմոդանը։

ՍԱՇԱ.— Մամա, լսեցեք։ (Գնում է նրա ետևից, աչքով է անում քրոջը):

ՎԱՐԱԳՈՒՅՐ
Պատկեր 2-րդ
ՏԵՍԻԼ 1

Սենյակ գնչուների մոտ: Երգեցիկ խումբը երգում է «Կանավելա»: Ֆեդյան պառկած է գահավորակի վրա երեսն ի վայր առանց սերթուկի: Աֆրեմովը հեծած է աթոռին՝ երգը սկսողի դիմաց: Մի օֆիցեր սեղանի մոտ, որի վրա շամպայն և բաժակներ են դրված: Նույն տեղը մի երաժիշտ գրում է:

ԱՖՐԵՄՈՎ.— Ֆեդյա, քնա՞ծ ես։

ՖԵԴՅԱ (վեր է կենում).— Մի խոսեք։ Սա տափաստան է, սա տասներորդ դարն է, սա ազատություն չէ, այլ կամք... Այժմ «Не вечерняя»։

ԳՆՉՈԻ.— Չի կարելի, Ֆեոդոր Վասիլևիչ։ Թող այժմ Մաշան մենակ երգի։

ՖԵԴՅԱ.— Դե, լավ։ Իսկ հետո «He вечерняя»։ (Նորից պառկում է):

ՕՖԻՑԵՐ.— «Час роковой». (Աֆրեմովին): Համաձա՞յն եք։

ԱՖՐԵՄՈՎ.— Թող երգեն։