Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/255

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԳՆՉՈՒ.— Չգիտեմ։ Լավ է հագնված։ Սամույրի մուշտակով։

ՖԵԴՅԱ.— Բարորա՞։ Դե ինչ, կանչիր։

ՏԵՍԻԼ 3
Նույնք, առանց գնչուի։

ԱՖՐԵՄՈՎ.— Այդ ո՞վ է եկել քեզ մոտ այստեղ։

ՖԵԴՅԱ.— Սատանան գիտե։ Ով ինչ գործ ունի ինձ հետ։

ՏԵՍԻԼ 4
Նույնք։ Մանում է Կարենինը, նայում է շուրջը:

ՖԵԴՅԱ.— Ա՜, Վիկտո՜ր։ Ահա թե ում չէի սպասում։ Վերարկուդ հանիր։ Ո՞ր քամին է քշել քեզ այստեղ։ Դե նստիր։ Լսիր, ա՛յ, «Не вечерняя»։

(Գնչուները երգում են):

ՖԵԴՅԱ.— Ա՛յ երգ։ Ա՛յ երգ։ Զարմանալի՜ է։ Եվ որտե՞ղ է լինում այն, ինչ որ արտահայտված է այստեղ։ Ահ, լա՜վ է։ Եվ ինչո՞ւ մարդ կարող է հասնել այսպիսի խանդավառության, իսկ շարունակել այդ խանդավառությունը չի կարելի։

ԵՐԱԺԻՇՏ (գրում է).— Այո, շատ ինքնուրույն երգ է։

ՖԵԴՅԱ.— Ոչ թե ինքնուրույն, այլ ա՜յն է իսկականը...

ԱՖՐԵՄՈՎ.— Դե... դուք հանգիստ առեք։ (Վերցնում է կիթառը և նստում Կատյայի մոտ):

ԵՐԱԺՒՇՏ.— Իսկապես հասարակ բան է, միայն չափն է։

ԿԱՐԵՆԻՆ— Je voudrais vous parler sans tèmoins[1].

ՖԵԴՅԱ.— Ի՞նչի մասին։

ԿԱՐԵՆԻՆ.— Je viens de chez vous. Votre femme m‘a charge de cette lettre, et puis[2]...

ՖԵԴՅԱ (առնում է նամակը, կարդում է, հոնքերը կիտում, հետո սիրալիր ժպտում).— Լսի՛ր, Կարենին. դու հո գիտես ինչ է գրած այն նամակի մեջ...

  1. Ես ուզում եմ ձեզ հետ առանձին խոսել։
  2. Ես ձեր մոտից եմ գալիս։ Տեր կինն ինձ հանձնեց այս նամակը և սպա...